News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Վերջին տարիներին Ամուլսարի հանքը պարապուրդի է մատնված եղել եւ «Լիդիան Արմենիան» բավականին լուրջ վնասներ, կորուստներ է արձանագրել. իր պաշտոնական փաստաթղթերով մոտ 600 մլն դոլարի չափով կորուստներ ու պարտավորություններ ունի: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ Սուրեն Պարսյանը՝ անդրադառնալով Ամուլսարի շահագործման ծրագրին, որը ներկայացվեց երեկ:

Նրա խոսքով, «Լիդիան Արմենիայի» հիմնական բաժնետերը կանադական, ամերիկյան ընկերություններն են այս պահի, սակայն հիմա որոշակի փոփոխություններ են տեղի ունեցել, այս ընկերությունը բաց բաժնետիրականից վերածվում է փակ բաժնետիրական ընկերության, քանի որ հիմնական սեփականատեր են դառնում ամերիկյան, կանադական ընկերությունները, Եվրասիական բանկը եւ ՀՀ կառավարությունը:

«Ստորագրված հուշագրից պարզ է դառնում, որ ՀՀ կառավարությունը դառնում է «Լիդիան Արմենիա» ընկերության համասեփականատերերից մեկը, որի մասնաբաժինը կազմում է 12,5 տոկոս: Ողջունելի է, որ կառավարությունը դառնում է այս կամ այն ռազմավարական կարեւոր նշանակության ձեռնարկության սեփականատերերից մեկը: Սակայն անհասկանալի է մնում հիմնավորումը, թե ինչի գնով է ՀՀ կառավարությունը ստանում այդ մասնաբաժինը: Պաշտոնական հայտարարություններից պարզ է դառնում, որ հայկական կողմը դա ստանում է տարբեր ռիսկերից ծրագիրն ապահովագրելու համար: Անհասկանալի է, թե որոնք են այդ ռիսկերը: Այսինքն կառավարությունը պետք է բնապահպաններին այդտեղից հեռացնի, կամ կառավարությունը քաղաքական որոշակի պարտավորություններ է ստանձնում այդ մարդկանց առաջ: Այս մասով թափանցիկության որոշակի խնդիր կա»,-ասաց տնտեսագետը:

Նա հիշեցրեց, որ նման իրավիճակ էր նաեւ Քաջարանի դեպքում, երբ կառավարությունը յդ գործընթացի արդյունքում ստացավ Զանգեզուրի պղձոմոլիբդենային կոմբինատի մոտ 22 տոկոսի բաժնետոմսերը: «Սկզբնական շրջանում այդ բաժնետոմսերը գտնվում էին ԱՆԻՖ-ի ձեռքում, որը ղեկավարում էր Տիօգրան Ավինյանը, այնուհետեւ այդ բաժնետոմսերի կառավարումը փոխանցվել պետգույքի կոմիտեին: Այս իրավիճակում էլ հայտնի չէ, թե «Լիդիանի» 12,5 տոկոս բաժնետոմսերն ով է կառավարելու՝ ԱՆԻՖ-ը, թե՞ փոխանցելու է պետգույքի կոմիտեին: Այս տարիների ընթացքում կառավարությունը չի ստեղծել բավական ներուժ, որը թույլ կտար կառավարել այսպիսի ռազմավարական կարեւորության ակտիվները:

Ըստ էության, ներկայումս կառավարությունը դառնալու է հիմնական երաշխավորը ռիսկերի տեսանկյունից: Կառավարությունը հնարավորինս սահմանափակելու է բնապահպանական ակցիաները»,- ընդգծեց Պարսյանը:

Ինչ վերաբերում է հայտարարությանը, որ ընկերությունում 250 մլն դոլարի նդրերումներ պետք է արվեն, Պարսյանն ասաց. «Նախարար Քերոբյանը հայտարարեց, որ վերջին 8 ամիսներին բնապահպանական բոլոր փաստաթղթերը պատրաստվել են: Այդ փաստաթղթերի հրապարակայնացումը կառավարության գերխնդիրը պետք է լիներ, որ համոզեր հանրությանը, որ հանքը շրջակա միջավայրի վրա բացասական ազդեցություն չի թողնում, բայց ակնհայտ է, որ դարձյալ փաստի առաջ կանգնեցրին հանրությանը:

Ըստ նախագծի, այդ 250 մլն դոլարից 100 մլն-ը պետք է Եվրասիական բանկը ներդնի, որը ՌԴ-ի կողմից հիմնադրված բանկ է, որի փայատերեր են նաեւ այլ երկրներ, այլ կազմակերպություններ: 50 մլն-ը պետք է տեղական բանկ ֆինանսավորի, եւ նախատեսվում է, որ «Լիդիան Արմենիան» պետք է 100 մլն դոլարն այլ տեղերից գտնի: Կարծում եմ՝ այս դեպքում խոսքը ամերիկյան, կանադական ընկերությունների մասին է, որոնք պետք է գումարներ ներդնեն: Նաեւ նախատեսվում է, որ ազդակիր համայնքները տարեկան 7 մլն դոլար փող են ստանալու որպես փոխհատուցում:

Այս նախագծի տնտեսական նպատակահարմարությունը անշուշտ վերանայման կարիք ունի՝ հաշվի առնելով, որ ծախսերն ավելացել են, նաեւ այն, որ համաշխարհային շուկայում գներն են փոփոխվել:

Այստեղ հիմնական ռիսկերից մեկը պատերազմական իրավիճակն է: Մի կողմից կարող ենք պնդել, որ այդքան ներդրողների ի  հայտ գալը կարող է լրացուցիչ անվտանգության ապահովություն ստեղծել, մյուս կողմից կարող են նշել, որ դա կարող է թիրախ դառնալ Ադրբեջանի զինված ուժերի համար: Սոթքի հանքի շահագործումը եւս ռազմական գործողությունների հետեւանքով ժամանակ առ ժամանակ դադարում է: Այնպես չէ, որ Ամուլսարի դեպքում նման ռիսկեր չեն լինի»,-ընդգծեց տնտեսագետը:

Նա նկատեց, որ մեկ այլ խնդիր է լինելու այդ տարածաշրջան մասնագետներ բերելը, բիզնես կազմակերպելը. «Լիդիան Արմենիան» ժամանակին շինարարության ժամանակ օգտագործում էր Ջերմուկի հանգստյան տներն իր աշխատողների համար: Հիմա այդ աշխատողները պատրաստ կլինե՞ն Ջերմուկի հանգստյան տներում տեղակայվել: Եթե հնարավոր լինի մարդկանց բերել Ջերմուկի հանգստյան տներ, դա փրկություն կլինի այդ հանգստյան տների համար, քանի որ վերջին ռազմական գործողություններից հետո այդ տարածքը զբոսաշրջային տեսանկյունից քիչ գրավիչ է դարձել»:

Ինչ վերաբերում է Վահան Քերոբյանի պնմանը, որ այս նախագծի իրագործման դեպքում բյուջեի եկամուտները 30-40 մլրդ դրամով կավելանան, Պարսյանն ասաց. «Դրանք հին հաշվարկներ են, նոր հաշվարկներ չեն արվել: Եթե ընկերությունը վնասներ է կուտակել, պետք է աշխատի վնասները փակել, ոչ թե հարկերը վճարի: Թե ՀՆԱ-ն որքան կաճի, դա այլ հարց է: Հանքարդյունաբերության տեսակարար կշիռը մեր ՀՆԱ-ում կազմում է 3-4 տոկոս: Այսինքն երբ խոսում ենք մեկ տոկոս տնտեսական աճի մասին, պետք է հասկանանք, որ դա բավականին լուրջ թիվ է: Արդյոք կառավարությունը կկարողանա այդ աճն ապահովել այս պայմաններում»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Լիդիան Արմենիա»-ի 12․5% բաժնետոմսերի գինը․ ինչի՞ մասին է լռում կառավարությունը. Factor.am
2021 թ-ի համեմատ ընկերության պարտավորությունները 2022-ին աճել են 62․8 մլն դոլարով, իսկ վնասը՝ 62 մլն դոլարով։ Հիշեցնենք՝ կառավարության հունվարի...
Մեկնարկում է Ամուլսարի գործով արբիտրաժը. Կառավարությունը գաղտնի է պահում  կնքված պայմանագրի գինը․ «Հետք»
Ինչպես փոխանցում է Global Arbitration Review-ն, No. 2023-66 գործը հարուցվել է «Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև...
Կառավարությունը «Լիդիան»-ի բաժնետոմսերի 12,5 տոկոսն ընդունել է առանց աուդիտի. մանրամասներ կասկածելի նվիրատվությունից
Ամուլսարի նման երկարաժամկետ և մեծ ծրագրերի դեպքում, պետության մասնակցությունը դրանցում նպատակահարմար է և արդյունավետ թե՛ պետության, և թե՛ մասնավորի համար...
134 ՀԿ և քաղաքացի պահանջում են ուժը կորցրած ճանաչել Ամուլսարի բաժնետոմսերի վերաբերյալ կառավարության որոշումը
2024թ. հունվարի 18-ի նիստում ՀՀ կառավարությունը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, որոշում կայացրեց ընդունել «Լիդիան Արմենիա» ընկերության...
«Լիդիան Արմենիան» իրավասու չէ նվիրաբերել Ամուլսարի բաժնետոմսերը այն պարզ պատճառով, որ չունի այդ բաժնետոմսերը. փորձագետ
Ի սկզբանե Լիդիան Արմենիայի բաժնետոմսերի 100 տոկոսը պատկանում էր օֆշորային գոտում գրանցված «Լիդիան...
Փաստաբան. Ամուլսարի հանքի շահագործումը Բեռնի կոնվենցիայով ստանձնած պարտավորությունների կոպիտ խախտում է
Փաստաբանն ասաց, որ մինչ կոնվենցիային միանալը Հայաստանը ներկայացրել է 15 զմրուխտե գոտի, այդ թվում՝ Ամուլսարը...
Ամենաշատ