News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը (ԱԷՄԳ) հայտնաբերել է, որ Իրանը 18 անգամ ավելի շատ հարստացված ուրան ունի, քան նախատեսված է միջուկային համաձայնագրով։ Այս մասին, վկայակոչելով ԱԷՄԳ-ի հաշվետվությունը, տեղեկացրել է AFP գործակալությունը։

Գործակալության տվյալներով՝ Իրանում հարստացված ուրանի ընդհանուր քանակությունը ներկայում կազմում է 3,76 տոննա՝ առավելագույն թույլատրելի 202,8 կիլոգրամի փոխարեն։ ԱԷՄԳ-ի տեսուչներն Իրանի միջուկային օբյեկտում հայտնաբերել են նաեւ ուրանի մասնիկներ, որոնք հարստացված են ռեկորդային՝ 83,7 տոկոսով, ինչը գրեթե բավական է միջուկային ռումբի արտադրության համար։ Միջուկային զենքի ստեղծման համար պահանջվում է 90 տոկոսանոց հարստացում, գրել է AFP-ն։

Ինչպես նշված է հաշվետվությունում, ԱԷՄԳ-ն եւ Իրանը դեռեւս քննարկում են, թե որտեղից են առաջացել այդ մասնիկները։ Թեհրանը ժխտում է 60 տոկոսից ավելի հարստացումը՝ վկայակոչելով «ոչ միտումնավոր տատանումները» հարստացման պրոցեսում։ ԱԷՄԳ-ն քանիցս մեղադրել է Թեհրանին ուրանի հարստացումն արագացնելու մեջ։

Իրանը մինչ այդ մերժում էր պնդումներն այն մասին, որ ուրանի հարստացման մակարդակը երկրում հասցվել է 84 տոկոսի։ Իսլամական հանրապետության Ատոմային էներգիայի կազմակերպության պաշտոնական ներկայացուցիչ Բեհրուզ Քամալվանդին այդ տեղեկություններն անվանել է «փաստերի աղավաղում»։ Թեհրանն առայժմ «ուրանը 60 տոկոսից ավելի հարստացնելու փորձեր չի ձեռնարկել», ասել է նա։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իրանը կրճատում է ՀԳՀԾ-ով ստանձնած իր պարտավորությունները. Էսլամի
Ըստ պատժամիջոցների հակազդման գործողությունների ռազմավարական ծրագրի՝ մենք պարտավոր ենք չկատարել մեր պարտավորությունները, եթե դա չկատարի մյուս կողմը...
Իրանում հայտնել են միջուկային գործարքի գծով պարտավորությունների կրճատման շարունակման մասին
Թեհրանը շարունակում է կրճատել...
Գրոսին հայտնել է, որ ցանկանում է շարունակել բանակցություններն Իրանի հետ՝ դիվանագիտական լուծում գտնելու համար
Գրոսին կցանկանար շարունակել բանակցություններն Իրանի հետ...
Իրանի հետ ԱԷՄԳ-ի բանակցությունները դադարեցվել են Իրանի նախագահի և արտգործնախարարի մահվան պատճառով
Բայց հենց այս ամենն ավարտվի, մենք նորից կսկսենք համագործակցել»,- նշել է նա՝ ընդգծելով, որ սա ժամանակավոր...
ԱԷՄԳ-ը ակնկալում է ավելի շատ տեղեկություն ստանալ Իրանի միջուկային ծրագրի մասին. Գրոսի
ԱԷՄԳ-ը ակնկալում է ստանալ իր հարցերի պատասխանները...
Իրանն իր գոյությանը վտանգ սպառնալու դեպքում ստիպված կլինի փոխել իր միջուկային դոկտրինը. Խամենեիի խորհրդական
Եթե սիոնիստական ​​ռեժիմը հարձակվի Իրանի միջուկային օբյեկտների վրա, երկրի զսպման համակարգը կփոխվի...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ