News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

ՀՀ ոստիկանությունը 2023 թվականը հայտարարել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի տարի։ Այս մասին այսօր՝ մարտի 1-ին, կառավարական ժամի ընթացքում Ազգային ժողովի նիստում հայտարարեց ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը՝ պատասխանելով պատգամավորների հարցերին։

Նա վստահեցրեց, որ մինչեւ տարեվերջ դրական արդյունքներ կգրանցվեն։ 

«ՀՀ ոստիկանությունը ձեռնարկում է բոլոր միջոցները թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարելու համար»,-ասաց Ղազարյանը:

Այսպես, 2023 թվականի հունվարի 1-ից ներքին գործերի նախարարությունը գրանցել է 324 նման դեպք, որոնցից 122-ը՝  ապօրինի վաճառք եւ տարածում, իսկ 150-ը՝ պահպանում։ Ընդ որում, նշված դեպքերից մոտ 45-ը կապված են սինթետիկ արտադրության թմրանյութերի եւ դեղամիջոցների հետ։

«Այո, դա իսկապես մտահոգություն է առաջացնում։ Համոզված եմ, որ այս ծավալը բավականին մեծ է։ Ուստի 2023 թվականը հայտարարվել է թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարի տարի։ Մեր պայքարի արդյունավետությունը բարձրացնելու համար մշակվել է ռազմավարական ծրագիր»,-ասաց նախարարը։   

Նրա խոսքով՝ հայ իրավապահներն այսօր համագործակցում են տարբեր միջազգային կազմակերպությունների հետ։ Նրանք, մասնավորապես, ուսումնասիրում են այլ երկրների փորձը։

Նախատեսվում է նաեւ ուժեղացնել հսկողությունը անցակետերում։ Ներգրավվելու են նաեւ հատուկ վարժեցված շներ։

«Մենք գիտենք, որ այսօր որպես թմրանյութերի իրացման ամենատարածված միջոց հանդես է գալիս ինտերնետը ... 2023 թվականին Telegram սոցիալական ցանցում հայտնաբերվել է 143 նման դեպք»,-ասաց նա։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ