News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Բրիտանիայի կենդանաբանական այգում սատկել է աշխարհի ամենածեր Հումբոլդտի պինգվինը, գրել է Daily Star-ը։ Այգու աշխատակիցների խոսքով, եթե թռչունը մի փոքր էլ ապրեր՝ կհասներ իր 33-ամյակին։

Ռոզի անունով պինգվինը Սյուերբի Հոլ կենդանաբանական այգու գլխավոր աստղն էր, նա այստեղ էր հայտնվել 4 ամսականում։ 33 տարի թռչունն ուրախացրել է այցելուներին, նա սատկել է քնի մեջ, մարտի 10-ին։ Այգու աշխատակիցները նշել են, որ կենդանին իրենց մոտ է հայտնվել 1990թ. «զուգընկերոջ»՝ Դիոնի հետ։

«Մենք բոլորս ասես դատարկված լինենք Ռոզիի կորստով։ Ես ինքս նրա հետ եմ չորս ամսականից, եւ մենք միասին 32 տարի ենք անցկացրել։ Մենք բոլորս կփնտրենք նրան»,- ասել է այգու աշխատող Ջոն Փիկերինգը։

Այս տարիների ընթացքում Ռոզին եւ Դիոնը բազմաթիվ սերունդներ են տվել, որոնք դեռ կենդանաբանական այգում են։ Մասնագետների խոսքով՝ Հումբոլդտի պինգվինները խոցելի են եւ կարող են ոչնչանալ վայրի բնության մեջ՝ կլիմայի փոփոխությունների եւ այլ պատճառով։

Այս տեսակի կյանքի տեւողությունը վայրի բնության մեջ կազմում է 15-20 տարի։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Երկարականջ բուն բնիկ երեւանցի է
Սոցցանցի օգտատերերի ջանքերի շնորհիվ փոքրիկներին անվանակոչել են Անյա և Ամելյա...
FIA. Գիտնականները սովորեցրել են շներին հոտոտելով ճանաչել PTSD ունեցող մարդկանց
PTSD-ն սովորաբար զարգանում է մարդկանց մոտ՝ կապված աղետալի իրադարձության կամ իրադարձությունների...
Ավստրիայում խոհարարական հեռուստաշոուի ժամանակ պատահմամբ պատրաստել են ձկան անհետացող տեսակ
Եթերում տապակել են ձկան անհետացող տեսակ...
Էկվադորի ջունգլիներում հայտնաբերվել է աշխարհի ամենամեծ անակոնդան. CNN
Այս անակոնդաները տարբերվում են նախկինում հայտնի…
Հարավաֆրիկյան Հանրապետությունում վարդագույն փղիկ է հայտնվել
Հարավաֆրիկյան Հանրապետության Ազգային պարկում հազվադեպ վարդագույն փղիկ է ծնվել...
Անգլիական այգիներից մեկում պինգվինն օգնել է մասամբ կույր մեկ այլ պինգվինի սնվել և հասնել իր բույնը
Ըստ հետազոտողների՝ թռչունների այս պահվածքը կարեկցանքի և ըմբռնման դրսեւորում է…
Ամենաշատ