News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովը հերթական սադրիչ հայտարարությունն է արել «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ։

Ինչպես տեղեկացրել է APA-ն, Ասադովը, խորհրդարանում ներկայացնելով 2022թ. կառավարության գործունեության մասին հաշվետվությունը, հայտարարել է «միջազգային եւ տարածաշրջանային տրանսպորտային-լոգիստիկ միջանցքների, մասնավորապես՝ «Զանգեզուրի միջանցքի» բացման մեծ նշանակության մասին»։

«Ադրբեջանը Զանգեզուրի միջանցքի շրջանակում շարունակում է իր տարածքում անհրաժեշտ ենթակառուցվածքի ստեղծման աշխատանքը։ Հորադիզ-Աղբենդ երկաթուղու շինարարության աշխատանքները կատարված են 38 տոկոսով, իսկ Հորադիզ-Ջաբրայիլ-Զանգիլան-Աղբենդ ավտոմայրուղունը՝ 74 տոկոսով։ Երկու ճանապարհների շինարարությունը կավարտվի 2024թ.»,- տեղեկացրել է Ասադովը։

Հիշեցնենք, որ «Զանգեզուրի միջանցք» ասելով նկատի են առնվում տարածքային նկրտումները Հայաստանի հանդեպ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Համացանցում հայտնվել է տեսագրություն, որտեղ տավուշցի տղամարդիկ պատմում են օրեր առաջ Կիրանցում բախման մասին
Կիրանցում բախումներ էին սկսվել ցուցարարների և ուժայինների միջև: Տավուշցիները...
Սա փորձ է ստիպել հայ ժողովրդին հրաժարվել «իր ծննդյան վկայականից». Ռուբեն Կարապետյան
Քանի դեռ հայ ժողովուրդը (չխառնել ՀՀ ներկայիս կառավարության հետ) չի փակել Արցախի էջը Ադրբեջանի ու միջազգային հանրության հետ, ինչպես նաև Հայոց...
«Տղաներն իրենց կյանքը նրա համար չեն նվիրել, որ մենք ծնկաչոք, սողալով ապրենք»․ Կիրանցում են զոհած զինվորների մայրերը
Տավուշի թեմի առաջնորդը այլ պատգամ էլ ուղղեց՝  մեր վարքը պիտի լինի ամենաբարեկրոնն ու բարեպաշտը…
Հետո էլ կասի Արագածի վրա մի՛ նայեք, Տավուշ մի՛ գնացեք. Գառնիկ Դանիելյան
Հիմա տալով գնում ա էս մարդը, մի հատ էլ սահմանադրություն, անկախության հռչակագիր, դրոշ, գերբ, սաղ փոխենք...
Ադրբեջանն այս պահին չի կարող պատերազմ սկսել. Վազգեն Մանուկյան
Նիկոլ Փաշինայնը ոնցոր սեփականատերը լինի Հայաստանի՝ կարա որոշի որ կտորը հողը, ում տա, կամ ում չտա...
Ալիեւը խոստովանել է. Ադրբեջանն ագրեսիվ պատերազմ է վարել Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի դեմ
Ալիեւը կիսախոստովանությունն արել է համաշխարհային համաժողովում...
Ամենաշատ