News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը


ԵՄ-ի առաքելությունը կրում է բացառապես քաղաքացիական բնույթ։ Այս մասին Մոսկվայում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը։

Նախարարն ընդգծել է Հայաստանի եւ Եվրոպայի հարաբերությունների կառուցողական զարգացումը եւ Երեւանի առաջնահերթությունները օրենքի գերակայության եւ ժողովրդավարության հարցերում։ Նախարարն ընդգծել է նաեւ ԵՄ առաքելության բացառապես քաղաքացիական բնույթը։ Նախարարը ՀԱՊԿ առաքելությունից հրաժարվելու հարցի ձեւակերպումը ոչ կոռեկտ է անվանել՝ պարզաբանելով, որ Հայաստանը չի հրաժարվել առաքելությունից, նախագիծը կա, դրա ուղղությամբ աշխատանքը շարունակվում է։

Բացատրելով, թե ինչու դա տեղի չի ունեցել մինչ օրս, Միրզոյանը հիշեցրել է, որ Հայաստանի համար առանցքայինն այն էր, որ «մեր պատկերացմամբ՝ ՀԱՊԿ գործընկերներն անուղղակիորեն, բայց չէին ճանաչում պատասխանատվության հստակ գոտին։ Դա ինչ-որ չափով խնդրահարույց էր»:

Սերգեյ Լավրովն անմիջապես գոհունակություն է հայտնել պատասխանից։ Նա հիշեցրել է, որ ՀԱՊԿ ԱԳ նախարարները նախագծի ստեղծմանը շատ ժամեր են հատկացրել։ «Խնդիրն այն է, որ պետությունների եւ կառավարությունների ղեկավարները ստորագրեն։ ՀԱՊԿ-ն պատրաստ է դրան։ Ուրախ եմ, որ Հայաստանը չէր հրաժարվում հնարավորությունից, որը բխում է տարածաշրջանի անվտանգության շահերից»,- ասել է Լավրովը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան
Թե քանի կմ տարածք է սահմանազատվել, պաշտոնապես չի հաստատվել։ Սակայն իշխող «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավորները...
Ադրբեջանցիները Տավուշում հիմա ձայն չեն հանի, Տավուշում կստանան իրենց ուզածը և ավելի սանձարձակ կդառնան. Նորիկյան
Ադրբեջանի իրական նպատակը Սյունիքն է, Սյունիքով Նախիջևան մտնելը…
Քաշքշուկ Հրազդանում ճանապարհ փակած քաղաքացիների և ոստիկանների միջև
Քաղաքացիներին են միացել նաև ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Արթուր Խաչատրյանը և Արման Ղազարյանը...
Քաղաքացիները Հրազդանում ճանապարհ են փակել (ֆոտո)
Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչներն ապրիլի 19-ից բողոքի ակցիաներ են անում Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհին...
Իշխանությունները աճուրդի են հանել Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Թագուհի Թովմասյան
Իրենց իշխանությունը պահելու համար աճուրդի են հանել Հայաստանի տարածքային ամբողջականությունը, և տալիս են հողերը՝ համարելով՝ որ դրանք ադրբեջանական են...
Կիրանցում կգործի ինֆորմացիոն կենտրոն. Կապահովենք համակարգիչներով, ինտերնետով. Աբրահամ Գասպարյան
Ժամը 16-ից սկսվելու է ակցիաների հերթական ալիքը…
Ամենաշատ