News
Լրահոս
News
Կիրակի
Հունիս 11
USD
386.18
EUR
415.57
RUB
4.67
Տեսնել լրահոսը

Հայաստանում անհրաժեշտ է կարգավորել հեռուստատեսային հեռարձակման կարգը՝ այն դարձնելով միատիպ։ Այս մասին Ազգային ժողովի նիստում հայտարարեց օրենսդրական նախաձեռնության հեղինակներից, «Քաղաքացիական պայմանագիր» իշխող կուսակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը՝ «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի երկրորդ եւ վերջնական ընթերցման ժամանակ»:

Այսպես, Հայաստանի տարածքում գործող ավելի քան 50 ցանցային օպերատորներ ինքնուրույն որոշում են իրենց տրամադրած տեսալսողական ծրագրերի տարածման կարգը։ Նման մոտեցումը, ըստ պատգամավորի, ընկալվում է որպես «հեռուստաօպերատորների ազատ գործունեություն»։

«Այնուամենայնիվ, սա սպառողների շրջանում որոշակի անհարմարություններ եւ դժգոհություններ է առաջացնում, քանի որ հեռարձակվող հաղորդումները հեռուստադիտողին հասանելի են տարբեր հաջորդականությամբ»,- պարզաբանեց Գաբրիելյանը։

Օրենսդրական նախաձեռնության համար հիմք են հանդիսացել Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի կողմից իրականացված մոնիտորինգի արդյունքները, ինչպես նաեւ ստացված դիմումները։

Այս օրենսդրական փոփոխությունները, ինչպես նշեց պատգամավորը, բխում են նաեւ հեռուստաընկերությունների շահերից։ Հատկապես մարքեթինգի ու PR-ի առումով։ Սա խթանում է ինչպես տարածաշրջանային, այնպես էլ բավականին հեղինակավոր հեռուստաալիքները։ Չէ՞ որ նրանք բոլորը ցուցակում կընդգրկվեն առաջին հորիզոնականներում։ Խոսքը, մասնավորապես, առաջին 25 ալիքների մասին է։ Այնուամենայնիվ, դրանք հանրային մուլտիպլեքսում չեն լինի։

Միաժամանակ, արդարությունը պահպանելու նպատակով կիրականացվի էլեկտրոնային վիճակագրություն։ Սակայն դա չի ազդի հանրային հեռարձակողների վրա, քանի որ նրանք, այսպես թե այնպես, առաջատար դիրքեր կզբաղեցնեն։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Լրատվամիջոցներին պետք է պաշտպանել, բավարար չէ ասել, որ համացանցն ազատ է. Վիկտորինը հակադարձեց՝ Փաշինյանին
Հաշվի առնելով այն դժվար, անվտանգային իրավիճակը, որ գտնվում է Հայաստանը…
Հերքում. Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի վճիռը
Զրպարտություն համարվող փաստացի տվյալները հրապարակայնորեն հերքելու, ինչպես նաև փոխհատուցում վճարելու պահանջների մասին...
Կոսովոյում անկարգությունների ժամանակ սերբ լրագրող է վիրավորվել 
Կոսովոյի հազարավոր սերբեր հավաքվել են նահանգի հյուսիսում գտնվող տեղական ինքնակառավարման մարմինների շենքերի մոտ...
Էրդողանը Գերմանիային մեղադրել է մամուլի ազատությունը խախտելու մեջ
Էրդողանն ուրբաթ օրը դատապարտել է թուրք լրագրողների ձերբակալությունը Գերմանիայում...
Ուկրաինայում հրթիռակոծության հետեւանքով զոհվել է AFP-ի լրագրող Արման Սոլդենը
«Նրա մահը սարսափելի հիշեցում է այն ռիսկերի եւ վտանգների մասին, որոնց ամեն օր բախվում են Ուկրաինայում ․․․
ԱՄՆ դեսպանը հայտնել է Հայաստանի մեդիաոլորտում 17.3 միլիոն ԱՄՆ դոլար ներդրման մասին
Ամենաշատ