News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ իր վերջին հեռախոսազրույցների ընթացքում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Վաշինգտոնի օգնությունն է առաջարկել խաղաղության շուրջ քննարկումներում: Այս մասին հերթական ճեպազրույցի ժամանակ նշել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակի տեղակալ Վեդանտ Պատելը:

Լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում Պատելը շեշտել է, որ Միացյալ Նահանգները հանձնառու է մնում այս հարցում. «Ակնհայտորեն դա արվում է այս հարցում պետքարտուղար Բլինքենի հանձնառության միջոցով, երբ դեսպան Ռիքերն էր իր աշխատանքով առաջնորդում այս պորտֆոլիոն, իսկ այժմ էլ Լու Բոնոյի աշխատանքի միջոցով», - ասել է Պատելը:

Պատասխանելով այն հարցին՝ արդյոք Էնթոնի Բլինքենը Իլհամ Ալիևի հետ զրույցի ընթացքում բարձրացրել է Ադրբեջանում մարդու իրավունքների հետ կապված հարցերը, Պատելը նշել է, որ դիվանագիտական շփումների մանրամասներ չի կարող ներկայացնել:

«Սակայն, անշուշտ, մեր գործընկերների, այդ թվում՝ Հարավային Կովկասի գործընկերների հետ (խմբ.՝ շփումների ժամանակ) մենք պարբերաբար բարձրացնում ենք մարդու իրավունքների հետ կապված հարցերը», - նշել է դիվանագետը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մարուքյան. Ստացվում է, որ կարիք չկա Բաքվից պահանջել լքել Հայաստանի օկուպացված տարածքները
Կարևորը ոչ թե  սյունն է, այլ այն, որ այդ սյան հետևում Ադրբեջանի կողմից օկուպացված Հայաստանի տարածքներն են
Արդյոք սա սահմանազատո՞ւմ է, թե՞ ճնշման տակ ինչ-որ բան է. այս պրոցեսը Հայաստանին չի տանում խաղաղության. Սերժ Սարգսյան
Սահմանազատումը պետք է տեղի ունենա այնպես, ինչպես տեղի է ունենում…
Սուրեն Պետրոսյանը կոչ է անում տավուշցիներին և իր պայքարի ընկերներին շարունակել պայքարը
Այն հոդվածները, որոնք առաջադրվել են Սուրեն Պետրոսյանին, գոյություն չունեցող, շինծու հոդվածներ են, քանի որ Սուրեն Պետրոսյանը որևէ արարք չի գործել…
Ոչ մեկն իրավունք չունի հող հանձնելու. Առաջարկում եմ ստեղծել ինքնապաշտպանական ջոկատներ. գեներալ-գնդապետ
Եթե մենք այդ տարածշրջանը հանձնենք Ադրբեջանին, Հայաստանը կսկսի փոքրանալ…
Վարչապետը պետք է հասկանա, հերիք եղավ, բոլ եղավ, ինչքան կտոր-կտոր տանք. գեներալ-լեյտենանտ Մարտին Կարապետյան
Մեր արյունը չպետք է կորի, մեզ այսօր պետք է հավատք, ազգ, բանակ, հզոր, ուժեղ…
Փաշինյանը մոլագարի վարքագիծ ա դրսևորում, օր առաջ տարածքները ուզում ա հանձնի Ադրբեջանին. Չալաբյան
Այն գործընթացը, որն այստեղ տեղի է ունենում, կարող է տեղի ունենալ միայն ամբողջ ժողովրդի թույլտվությամբ...
Ամենաշատ