News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Հայաստանի եւ Իրանի միջեւ խորհրդակցությունները բավականին ինտենսիվ են առաջ ընթանում թե ԱԳ նախարարների, թե ԱԳՆ-ների միջեւ խորհրդակցությունների մակարդակով: Այս մասին, այսօր՝ մարտի 22-ին, լրագրողների հետ զրույցում նշեց Հայաստանի ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը:

«Սա մեծապես պայմանավորված է այն հանգամանքով, որ հայ-իրական օրակարգը վերջին տարիներին ընդլայնվել է եւ ԱԳՆ-ները կոչված են օգնելու սպասարկել այդ օրակարգը, որը բավականին մեծ է: Այն իր մեջ ներառում է թե տնտեսական բազմաթիվ ծրագրեր, որոնք փորձում ենք կյանքի կոչել համատեղ ուժերով, թե փորձում ենք միմյնց ավելի ընկալելի դարձնել դիրքորոշումները միջազգային եւ տարածաշրջանային անվտանգության հետ կապված: Այս առումով անհրաժեշտ է, որ խորհրդակցությունները չընդհատվեն, պարբերական լինեն»,-ասաց նա:

ԱԳ փոխնախարարն ընդգծեց, որ իրանցի գործընկերոջ հետ քննարկումներում անդրադարձ է կատարվել հայ-իրանական ամբողջ օրակարգին, այդ թվում տարածաշրջանային անվտանգության հարցերին:

«Գիտեք, որ հատկապես վերջին օրերի ընթացքում ԱԳՆ-ն նաեւ իր կողմից տարածված հաղորդագրությունների միջոցով ներկայացնում է այն իրավիճակը, որ ստեղծվել է տարածաշրջանում եւ Ադրբեջանի սադրիչ գործողությունների փորձերը, որոնք միտված են էլ ավելի ապակայունացնել իրավիճակը Հարավային Կովկասում, Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակումը, եւ այս ամբողջը հանգամանալից կերպով ներկայացվել է մեր իրանցի գործընկերներին»,-ընդգծեց Կոստանյանը:

Անդրադառնալով Իրանի հետ ռազմական համագործակցության հեռանկարներին, ԱԳ փոխնախարարն ասաց. «Մենք այս պահին կենտրոնանում ենք այն օրակարգի վրա, որը ունենք Իրանի հետ»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Այս պահին Իրանի հետ նոր գազամուղի կառուցման տարբերակ չի քննարկվում, դրա կարիքը այս պահին չկա. Թունյան
Մենք խոսում ենք քաղաքական հարցի մասին, եւ ասում ենք՝ եթե անհրաժեշտ լինի ու Հայաստանի համար նպատակահարմար լինի այլ աղբյուրներից գազ գնել, ավելի էժան…
Մհեր Գրիգորյանը և Իրանի դեսպանն անդրադարձել են ՀՀ–Ադրբեջան պետական սահմանի սահմանազատման վերջին զարգացումներին
Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-իրանական հարաբերությունների երկկողմ օրակարգի հարցերը...
Հայաստանը Թավրիզում գլխավոր հյուպատոսություն է հիմնում
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25-ի նիստում լրացում կատարեց Իրանում…
Եվրոպան պետք է հասկանա, որ ՀՀ-ի և Իրանի միջև հարաբերություններն ուղղված չեն որևէ մեկի դեմ. Արմեն Գեւորգյանը՝ ԵԽԽՎ-ում
Արմեն Գևորգյանի ելույթը ԵԽԽՎ գարնանային նստաշրջանում ապրիլի 18-ին...
Դեսպանը Հայաստանն անվանել է «Իրանի շնչուղին դեպի հյուսիս»
Դեսպանը պարզաբանեց, որ Իրանը Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես երեք միլիոնանոց շուկա, այլև որպես հարթակ...
Հայաստանի և Իրանի միջև ապրանքաշրջանառությունը մի քանի տարիների ընթացքում աճել է 2-3 անգամ. դեսպան
Դիվանագետն ասաց, որ Իրանն ու Հայաստանը լավ պայմանավորվածություններ են ձեռք բերել փոխադրումների ոլորտում...
Ամենաշատ