News
Լրահոս
News
Շաբաթ
Հունիս 10
USD
386.18
EUR
415.57
RUB
4.67
Տեսնել լրահոսը

Ադրբեջանը նպատակ է դնում Արցախից ամբողջությամբ վտարել հայերին։ Այս մասին հայտարարել է Արցախի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով խորհրդական-ներկայացուցիչ Դավիթ Բաբայանը՝ NEWS.am-ի թղթակցի խնդրանքով մեկնաբանելով Բաքվից հերթական «հրավերը»։

«Մենք հերթական անգամ տեսնում ենք «Ղարաբաղի հասարակության» հրավերը։ Հասկանալի է, որ ոչ մի հավասար երկխոսության, առավել եւս բանակցությունների մասին խոսք լինել չի կարող։

Նախ, ինչ է նշանակում Ղարաբաղի հասարակություն։ Ո՞վքեր են այդ մարդիկ։ Ո՞վ է նրանց ընտրելու։ Ո՞վ է նրանց ուղարկելու։ Բանակցություններ կարող են լինել հավասարների միջեւ։ Երկխոսություն կարող է լինել հավասարների միջեւ: Ադրբեջանը մեզ ոչ միայն հավասար չի ճանաչում, այլեւ ընդհանրապես չի ճանաչում Արցախի գոյությունը։ Նրանց նպատակը շատ պարզ է․ որպեսզի ոչ մի հայ չմնա։ Իսկ եթե ինչ-որ մեկն էլ մնա, ապա բացառապես որպես թանգաանի ցուցանմուշ։ Ասենք՝ սաֆարի պարկում, եթե ոչ համակենտրոնացման ճամբարում։ Բաքուն արդեն փորձ ունի․ ռազմական ավարի այգու օրինակով փորձել ստեղծել ռազմական ավարի սաֆարի պարկ։ Չի բացառվում, որ այգում գտնվողներին որսալու իրավունքով․․․

Բնականաբար, նման համատեքստում մեզ համար ցանկացած հանդիպում ու քննարկումներն անընդունելի են։ Բանակցություններն, ինչպես արդեն ասացի, կարող են լինել հավասար հիմքերով եւ երրորդ կողմերի մասնակցությամբ։ Ռուսաստանը, ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահները չեն կարող հանդիպումների մասնակիցներ չլինել։

Իսկ լրատվամիջոցներով ներկայացված Բաքվի առաջարկներում ենթադրվում է ոչ ավելին, քան «մայր Ադրբեջանի» երկխոսությունը ինչ-որ ապստամբների, աբորիգենների հետ, որոնք ընդունելով իրենց մեղքը, գնում են ապաշխարելու, ընդունում են իրենց սխալը եւ եկել են ծնկաչոք աղաչելու, որպեսզի կամ թույլ տան գնալ կամ ապրել որպես սաֆարի պարկի ցուցանմուշ։

Բացի այդ Բաքվում կրկնվող «ինտեգրացիա» բառը ենթադրում է իրավահավասարություն, կամավորություն, փոխշահավետ նախագծեր։ Վերը թվարկվածներից որեւէ մեկը մենք չենք տեսնում: Անգամ ակնարկ, նույնիսկ ընդառաջ քայլ, նույնիսկ հարաբերությունները կարգավորելու փորձ»,- եզրափակել է Դավիթ Բաբայանը։

Մարիամ Լեւինա

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«10 տարի ջութակ եմ նվագել, ցանկությունս Երեւանի կոնսերվատորիայում սովորելն էր». արցախցի դիմորդները խնդրի առաջ են կանգնել
Հույս ունեինք, որ ամեն ինչ սահուն կընթանա, սովորականի նման, ինչպես նախորդ տարիներին, մենք էլ այս տարի...
Արցախն Ադրբեջանի ենթակայությունում դնելն էթնիկ զտման վտանգ է հայկական տարածքի համար․ Վոքիեն՝ Արցախի ԱԳ նախարարին
ԱԳ նախարար Սերգեյ Ղազարյանը գրություն է ստացել Ֆրանսիայի Օվերն-Ռոն-Ալպ շրջանի նախագահ Լորան Վոքիեից...
Շրջափակման ընթացքում Արցախի տնտեսությանը հասցվել է շուրջ 342 մլն դոլարի վնաս
Արգելափակված ճանապարհով Արցախի քաղաքացիների ոչ մի մեքենա չի անցել, իսկ…
Կարմիր խաչի միջնորդությամբ այսօր Արցախից Հայաստան է տեղափոխվել 15 հիվանդ
«Արևիկ» բուժմիավորումում 11 երեխա գտնվում է նորածնային և վերակենդանացման բաժանմունքում...
ԱՄՆ սենատորների նոր բանաձևը. այն կոչ է անում ԱՄՆ-ին անհապաղ քայլեր ձեռնարկել՝ վերջ դնելու ԼՂ-ում հումանիտար ճգնաժամին
Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակումը, որը Լեռնային Ղարաբաղը՝ Արցախը, Հայաստանին կապող միակ ճանապարհն է, անմարդկային է և անընդունելի…
Մենք հավատում ենք, որ միջազգային գործընկերների ճնշումը կարող են կանխել Ադրբեջանի հետագա ագրեսիան. Ալեն Սիմոնյան
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է...
Ամենաշատ