News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Հայաստանի տնտեսության վերջին տարիների ձեռքբերումները հաստատում են Եվրասիական փորձագիտական ակումբի առաջատար մասնագետների կանխատեսումներն այն մասին, որ մեր երկիրը զգալի օգուտներ կստանա եվրասիական տնտեսական ինտեգրման գործընթացում ակտիվ եւ կառուցողական մասնակցություն ունենալուց: Այս մասին «Հայաստանը եւ եվրասիական ինտեգրման զարգացման հիմնական ուղղությունները տեսանելի հեռանկարում» թեմայով քննարկման ժամանակ հայտարարել է Եվրասիական փորձագիտական ակումբի համակարգող, քաղաքական վերլուծաբան Արամ Սաֆարյանը։ Նրա խոսքով՝ այդ իմաստով արդարացել են նաեւ հայաստանյան հասարակության մեծամասնության սպասումները, որը վերջին տասը տարում պաշտպանում էր Հայաստանի մասնակցությունը ԵԱՏՄ-ին եւ հետեւողականորեն հանդես էր գալիս Ռուսաստանի` եվրասիական ինտեգրացիոն գործընթացի լոկոմոտիվի հետ մեր երկրի ակտիվ համագործակցության օգտին: «Ճիշտ է, վերջին երկու տարում Ռուսաստանի հետ դաշինքի եւ ինտեգրման կողմնակիցների թիվը որոշ չափով ավելի նվազ է, քան հինգ կամ տասը տարի առաջ: Դա հետեւանք է այն բանի, որ ինտեգրացիոն գործընթացը չի հավաքում այն հզոր եւ արագ պտույտը, որը կցանկանար տեսնել հայ հասարակության մեծ մասը: Սակայն մեր սոցիոլոգները համոզված բացատրում են, որ ԵԱՏՄ շրջանակներում համապարփակ ինտեգրման կողմնակիցների թիվը նորից կարող է կտրուկ աճել, եթե Ռուսաստանը եւ նրա տնտեսական դաշնակիցները որոշեն առաջ մղել ինտեգրումը ավելի մեծ տեմպերով: Կարեւոր է հասկանալ, որ գլոբալ Արեւմուտքի եւ Ռուսաստանի միջեւ հակամարտության մթնոլորտում կրկին ակտուալ հասկացություն է դառնում «ետխորհրդային տարածքը»: Կյանքը ցույց է տալիս ընդհանուր տնտեսական տարածքի եւ, ինչը ոչ պակաս արժեքավոր է, ընդհանուր քաղաքակրթական տարածքի պաշտպանության եւ հետագա զարգացման կենսական անհրաժեշտությունը: ԵԱՏՄ-ում Ռուսաստանի նախագահության տարում անդամ-երկրների փորձագիտական հանրությունները հույս ունեն, որ կգործադրվեն առավելագույն ջանքեր նոր գաղափարների, նոր մոտեցումների, հնարավոր է ոչ ստանդարտ գաղափարների գեներացման ինտեգրման առաջընթաց զարգացմանն ու խորացմանը հզոր, նոր ազդակ հաղորդելու համար»,-ասել է նա:        

Սաֆարյանը նաեւ կարծիք է հայտնել, որ Հայաստանի հասարակությունը իշխանություններից ակնկալում է այնպիսի արտաքին քաղաքականության իրականացում, որը Հայաստանը հեռու կպահի արտաքին ռիսկերից, հարվածներից եւ ճգնաժամերից: «Զգույշ, հավասարակշռված արտաքին քաղաքականությունը պետք է ուղղված լինի Հայաստանի իմիջի ամրապնդմանը, իբրեւ հավատարիմ դաշնակից եւ ազնիվ, հուսալի գործընկեր: Ոչ թե տուժել գլոբալ հակամարտություններից, այլ փորձել նվազագույնի հասցնել արտաքին քաղաքական սպառնալիքներն ու մարտահրավերները, ստեղծել զարգացման համար ներքաղաքական պայմաններ: Եվրասիական ինտեգրացիոն գործընթացը շարունակվում է աշխարհում գլոբալ փոփոխությունների պայմաններում: Այդ գործընթացը զուգակցվում է «մեկ գոտի – մեկ ուղի» չինական նախագծի հետ: Ռուսաստանը փնտրում է հնարավորություններ Իրանի, մեր մեծ տարածաշրջանի արաբական երկրների հետ նոր տնտեսական համագործակցությունը զարգացնելու համար: Եվ դա նշանակում է, որ պետք է օգտվել ընձեռնվող նոր հնարավորություններից: Մյուս կողմից, Ռուսաստանի եւ եվրասիական ինտեգրման գծով նրա դաշնակիցների հետ ապրանքաշրջանառության հետագա զարգացման հեռանկարը թելադրում է կենսագործել նոր հնարավորություններ հայկական տնտեսության դիվերսիֆիկացման ասպարեզում, գտնել նոր ներուժային հնարավորություններ ԵԱՏՄ ուղղությամբ արտահանումը մեծացնելու համար»,-նշել է վերլուծաբանը։

Քանի դեռ շարունակվում է եվրասիական ինտեգրման երկրների հասարակությունների ներսում գլոբալ երկխոսությունը, իսկ արտաքին քաղաքական սպառնալիքները թելադրում են գտնել պաշտպանվելու միջոցներ, անհրաժեշտ է հայ հասարակության կառուցողական ներուժը ուղղորդել դեպի տնտեսական զարգացում եւ սոցիալ տնտեսական եւ կրթամշակութային վիճակի բարելավում:

«Մենք` Եվրասիական փորձագիտական ակումբի գիտնականներն ու փորձագետներս համոզված ենք, որ մեր քաղաքակրթական տարածքը ստեղծում է պայմաններ նման առաջանցիկ զարգացման համար: Մենք կոչ ենք անում չքանդել եւ վնաս չտալ այդ տարածքին, այլ մտածել նրա ամրապնդման շատ կարեւոր գործընթացին կառուցողական մասնակցության մասին: Հայաստանի աշխարհագրական դիրքը, նրա պատմությունը, քաղաքակրթական հիմքերը թելադրում են հմտորեն համատեղել արտաքին քաղաքական վեկտորներն այնպես, որ պայմաններ ստեղծվեն հայկական ազգային բնավորության լավագույն գծերի դրսեւորման համար»,-հավելել է Սաֆարյանը։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Այսօր Հայաստանի ներսում հարձակումն ուղղված է ոչ միայն Ռուսաստանի և Հայաստանի հարաբերություններին. ռուս պատգամավոր
Դավաճանության ուրիշ ի՞նչ ապացույցներ են պետք...
ԱԺ-ն ստացել է Ալեն Սիմոնյանի ելույթի վերաբերյալ Մատվիենկոյի գրությունը
Ելույթ ունենալով ԵՄ երկրների խորհրդարանների նախագահների համաժողովում՝ Սիմոնյանը մասնավորապես հայտարարել էր, որ հաշվի առնելով այն հանգամանքը...
Ռուսաստանի Արմավիր քաղաքում  նշելու են քաղաքի և հայ համայնքի տարեդարձը
Այն ստեղծվել է 1989 թվականին որպես «Հայկական մշակութալուսավորչական ընկերություն «Արմավիր»», որը հետագայում մտել է «Ռուսաստանի հայերի միություն»…
Պապոյանը Կոպիրկինի հետ քննարկել է ՀՀ-ՌԴ առևտրաշրջանառության ավելացման հարցը
Կողմերը մտքեր են փոխանակել նաև թեթև արդյունաբերության ոլորտում համագործակցության...
Անանյան. ՌԴ լռությունը պայմանավորված է Մոսկվայի համար Երևանի և Բաքվի միջև գործընթացների անընդունելիությամբ
Արևմուտքի ոգեշնչումը նույնպես պայմանավորված է ոչ թե հայկական շահերով․․․
Օվերչուկ. Ռուսաստանը սպասում է Փաշինյանին Մոսկվայում ԵԱՏՄ գագաթնաժողովում
Ռուսական կողմն ակնկալում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությունը ԵԱՏՄ գագաթնաժողովին...
Ամենաշատ