News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը չի աջակցել Չինաստանի, Բելառուսի, Վենեսուելայի, ԿԺԴՀ-ի, Նիկարագուայի, Սիրիայի եւ Էրիթրեայի հետ համատեղ Ռուսաստանի առաջարկած բանաձեւին, որում առաջարկվում է միջազգային հետաքննություն սկսել 2022 թվականի սեպտեմբերին Բալթիկ ծովի հատակով Ռուսաստանից Գերմանիա անցնող «Հյուսիսային հոսք» գազատարներում տեղի ունեցած պայթյունների վերաբերյալ, հաղորդում է «Ամերիկայի ձայնը»։

Արեւմտյան երկրները անցյալ տարվա սեպտեմբերին Բալթիկ ծովի հատակին տեղի ունեցած պայթյունների պատասխանատվությունը բարդել են Ռուսաստանի վրա, սակայն Կրեմլը Արեւմուտքին մեղադրել է սաբոտաժի մեջ: 

Անվտանգության խորհրդի երեք անդամները՝ Ռուսաստանը, Չինաստանը եւ Բրազիլիան, կողմ են քվեարկել, մնացած 12 երկրները ձեռնպահ են մնացել: Բանաձեւի ընդունման համար անհրաժեշտ է Անվտանգության խորհրդի անդամների առնվազն ինը ձայն, եւ որ Անվտանգության խորհրդի ոչ մի մշտական անդամ վետո չդնի դրա վրա:

Գերմանիան, Դանիան եւ Շվեդիան շարունակում են գազատարների պայթյունների վերաբերյալ ազգային հետաքննությունները: Հենց այդ հետաքննություններն էլ անվտանգության խորհրդի շատ անդամների համար պատճառ են դարձել՝ ձեռնպահ մնալու քվեարկությունից։ Մի քանի երկրների ներկայացուցիչներ, ելույթ ունենալով նիստում, բացատրել են, որ անհրաժեշտ են համարում նախ ավարտին հասցնել այդ ազգային հետաքննությունները:

Ռուսաստանը սկսել է ՄԱԿ-ում առաջ մղել իր բանաձեւը ամերիկացի լրագրող Սեյմուր Հերշի հետաքննության հրապարակումից հետո, որն իր հոդվածում պնդել է, թե անցյալ տարվա սեպտեմբերին «Հյուսիսային հոսքերում» պայթեցումների հետեւում, իբր, կանգնած է ԱՄՆ-ն։ Հերշի հոդվածը հիմնված է անանուն աղբյուրների տվյալների վրա եւ հրապարակվել է առանց որեւէ պաշտոնական արեւմտյան լրատվամիջոցի աջակցության։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պենտագոնի ղեկավարը հաստատել է F-16-ների մատակարարումները Կիև 2024 թվականին
Ուկրաինացի օդաչուների վերապատրաստմանը ներկա պահին մասնակցում են Նիդեռլանդները, Դանիան, ԱՄՆ-ը և մի քանի այլ արևմտյան երկրներ...
Ուկրաինա է վերադարձվել 140 զինծառայողի դի
Զոհվածներից ևս 20-ը կռվել էին Լուգանսկում, հինգը՝ Սումսկում, երկուսը Զապորոժիեում և մեկը...
Հետախուզության գլխավոր վարչությունը հայտարարել է Նոր Մոսկվայի օդանավակայանում ռազմական ուղղաթիռի ոչնչացման մասին
Հետախուզության գլխավոր վարչությունը պնդում է, որ օդանավակայանը շահագործում է «Գազպրոմ Ավիա»-ն՝ պաշտպանության նախարարության հետ համատեղ...
ԱԺ-ն ստացել է Ալեն Սիմոնյանի ելույթի վերաբերյալ Մատվիենկոյի գրությունը
Ելույթ ունենալով ԵՄ երկրների խորհրդարանների նախագահների համաժողովում՝ Սիմոնյանը մասնավորապես հայտարարել էր, որ հաշվի առնելով այն հանգամանքը...
Իսպանիան Ուկրաինային Patriot հրթիռների խմբաքանակ կտրամադրի. El País
Խոսքը սահմանափակ թվով հրթիռների մասին է, քանի որ դրանցից յուրաքանչյուրի արժեքը գերազանցում է 1 միլիոն եվրոն...
Ուկրաինայից վերադարձած ռուս զինվորները սպանել ու խեղել են ավելի քան 200 մարդու
Նշվում է, որ հրապարակված 134 դատական ​​վճիռներից երեքից երկուսի դեպքում որպես մեղմացուցիչ հանգամանք է հաշվի առնվել պատերազմին մասնակցությունը...
Ամենաշատ