News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Մոսկվայի Լեֆորտովսկի շրջանային դատարանը հինգշաբթի օրը՝ մարտի 30-ին, ձերբակալել է The Wall Street Journal-ի (WSJ) լրագրող, ԱՄՆ քաղաքացի Էվան Գերշկովիչին՝ «լրտեսության» գործով։

Ռուսական պետական լրատվամիջոցները հայտնում են, որ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը՝ մինչեւ մայիսի 29-ը։ Ըստ ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության (ԱԴԾ)՝ թղթակիցը «պետական գաղտնիք կազմող տեղեկություններ է հավաքել ռուսական ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկություններից մեկի գործունեության մասին»։ Ռուսաստանի Դաշնության Քրեական օրենսգրքի «լրտեսություն» հոդվածը 10-20 տարվա ազատազրկում է նախատեսում:

WSJ - DW. The Wall Street Journal-ը կտրականապես հերքում է ԱԴԾ-ի մեղադրանքներն իր թղթակցի դեմ

Լրագրողի ձերբակալությունից հետո ամերիկյան թերթերից մեկը հայտարարություն է տարածել, որ Wall Street Journal-ը խորապես անհանգստացած է Գերշկովիչի անվտանգության հարցով»,- ասվում է պաշտոնական մեկնաբանության մեջ: Գերշկովիչը գրում է Ռուսաստանի մասին զեկույցներ՝ լինելով թերթի մոսկովյան բյուրոյի թղթակից, նշել է WSJ-ը՝ հիշեցնելով նաեւ ՌԴ ԱԳՆ-ում լրագրողի հավատարմագրման մասին։

Ի պատասխան DW-ի հարցման՝ WSJ-ն ասել է. «The Wall Street Journal-ը կտրականապես հերքում է ԱԴԾ-ի մեղադրանքները եւ պահանջում անհապաղ ազատ արձակել մեր վստահելի եւ նվիրված լրագրող Էվան Գերշկովիչին: Մենք համերաշխ ենք Էվանի եւ նրա ընտանիքի հետ»:

RSF-ում անհանգստացած են թղթակցի ձերբակալությունից

«Լրագրողներ առանց սահմանների» (RSF) միջազգային կազմակերպությունը հաստատել է, որ Գերշկովիչը «հետաքննել է «Վագներ» ռազմական ընկերության գործունեությունը, որը կարեւոր դեր է խաղում Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմում։ Ըստ RSF-ի, նա անհանգստացած է որ ձերբակալությունը կարծես վրեժ լինի լրատվամիջոցի աշխատակցի հանդեպ:

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան Telegram-ում մեկնաբանել է The Wall Street Journal-ի թղթակից Էվան Գերշկովիչի կալանավորուձերբակալությունը։ Նրա խոսքով՝ «այն, ինչ անում էր ամերիկյան The Wall Street Journal հրատարակության աշխատակիցը Եկատերինբուրգում, ոչ մի կապ չունի լրագրության հետ»։ Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն իր հերթին հաստատել է. «Խոսքը կասկածի մասին չէ, նրան բռնել են տեղում»:

Աշխատել է AFP-ում, The Moscow Times-ում, գրել է The New York Times-ի, Foreign Policy-ի համար

Գերշկովիչի գործը վարում է ԱԴԾ կենտրոնական ապարատը։ Սա 1986 թվականից ի վեր Ռուսաստանում լրտեսության մեղադրանքով ձերբակալված առաջին ամերիկացի լրագրողն է, հայտնում է AP լրատվական գործակալությունը։

«Հավատարմագրված օտարերկրյա լրագրողներին չդիպչելու չգրված կանոնը դադարել է գործել»,- նշել է լրագրող Իվան Սաֆրոնովի նախկին փաստաբան Իվան Պավլովը:

Էվան Գերշկովիչը վեց տարի ապրել է Մոսկվայում, հավատարմագրված էր ՌԴ ԱԳՆ-ում։ Նա նախկինում աշխատել է AFP-ում, The Moscow Times-ում: Նրա նյութերը հայտնվել են The New York Times, Foreign Policy, Politico Europe պարբերականներում: Գերշկովիչի վերջին հոդվածը The Wall Street Journal-ը հրապարակել է մարտի 28-ին։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մահացել է լրագրող և խմբագիր Հայկ Ջանփոլադյանը
Նա հիմնել և դարձել է «Հայաստանը մեկ շաբաթում» լրատվական գործակալության գլխավոր խմբագիրը, ինչպես նաև աշխատել է «Ռեգնում» լրատվական գործակալությունում...
Թուրքիայում ոստիկանները 9 քուրդ լրագրող են ձերբակալել
Անկարայում, Ստամբուլում եւ Ուրֆայում...
Կառավարության որոշումն ամոթալի է, անթույլատրելի և աննախադեպ․ ՀԺՄ
Այս տարվա հունվարի 28-ին՝ Հայկական բանակի կազմավորման տոնի առիթով, կոպտորեն արգելվել էր լրագրողների մուտքը Եռաբլուր զինվորական պանթեոն...
Անահիտ Մանասյանն առանձին հանդիպումներ է ունեցել լրագրողներ Հռիփսիմե Ջեբեջյանի և Գայանե Զարգարյանի հետ
Լրագրողները Պաշտպանին ներկայացրել են իրենց մասնագիտական գործունեությամբ պայմանավորված` վերջին շրջանում հանդիպող խնդիրները...
Ալեքսեյ և Յուլիա Նավալնիներն արժանացել են «Լրատվամիջոցների ազատության մրցանակին»
Նա ընդգծել է, որ Կրեմլը հանդես կգա գրաքննության, ապատեղեկատվության և ստի նոր գործիքներով...
Պահանջում ենք Խաչատուր Սուքիասյանից՝ ներողություն խնդրել լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանից և «Առավոտ»-ից. Հայտարարություն
Ապրիլի 16-ին Ազգային ժողովում «Առավոտ» օրաթերթի և «aravot.am» կայքի թղթակից Հռիփսիմե Ջեբեջյանը մի քանի հարցի…
Ամենաշատ