News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը


Բարձր տոնով խոսակցությունը, ձեռքը սեղանին խփելը առաջին հերթին ՔՊ-ական պատգամավորի կողմից է եղել, այնուհետեւ տեղի է ունեցել կոնֆլիկտը, ինչը հարթվել է, սակայն ոստիկանությունը եւ ԱԺ ղեկավարությունը նորից հրահրել է: Այս մասին այսօր՝ մարտի 31-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը՝ անդրադառնալով այսօր ԱԺ-ում պետաիրավական հանձնաժողովի նիստին ՔՊ-ական պատգամավոր Վլադիմիր Վարդանյանի եւ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանին միջեւ եղած կոնֆլիկտին:

«Այդ կոնֆլիկտից հետո իրավիճակը հարթեցվել էր: Ոստիկանությունը եկավ, ներկայացավ իմ սենյակ, ասելով, որ Մհեր Սահակյանին ուզում են հարցաքննել եւ իրավական ընթացք տան այդ գործընթացին: Եթե նման որոշում է ընդունվել, պետք է լինի երկուստեք, որովհետեւ իմ իմացությամբ նշված միջադեպի հրահրումը տեղի է ունեցել Պետաիրավական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանի կողմից: Չի կարող պատահել, որ Մհեր Սահակյանը հենց այնպես որոշի վեր կենալ եւ կոնֆլիկտ հրահրի: Ոստիկանության հետ արդեն պայմանավորվել էինք, հրավիրեցինք Մհեր Սահակյանին, որպեսզի ինքը գնա Ոստիկանության Արաբկիրի բաժին: Այդ պահին ներս մտավ Ալեն Սիմոնյանը, եւ իր գործողություններով այդ ներքին խառնաշփոթ կազմակերպեց: Դեպքի պահին այստեղ չեմ եղել, երբ եկա Արծվիկ Մինասյանի հետ զրուցում էինք, եւ ես հանգստացրի ու հարթեցրինք, եւ կարող էր այդ իրավական գործընթացը շատ հանգիստ տեղի ունենալ: Ալեն Սիմոնյանի ներկայությունից օգտվելով, ոստիկանության ներկայացուցիչները, փոխոստիկանապետը սկսեցին Մհեր Սահակյանին բրդբրդել, ինչի իրավունքը չունեին, մեծ խառնաշփոթ կազմակերպեցին իմ աշխատասենյակում եւ միջանցքում, ինչն անընդունելի է»,- պատմեց Օհանյանը:

Լրագրողի այն դիտարկմանը, որ սահմանային լարվածությունը արդյո՞ք իշխանականները այդ միջադեպով չեն փորձում ստվերել, Սեյրան Օհանյանն արձագանքեց. «Կարելի է ենթադրել, որ նման պահերին նրանք մշտապես ինչ-որ նոր հնարքներ են մտածել մեր հանրության ուշադրությունը շեղելու համար: Կարող է կոնֆիլկտ լինել, աշխարհի բոլոր խորհրդարաններում էլ լինում են կոնֆիլկտներ, բախումներ պատգամավորների միջեւ»:

Սեյրան Օհանյանի խոսքով՝ Ոստիկանության գործողությունների մեջ իրավունքի պաշտպանություն պետք է լինի. «Երբ Վահագն Ալեքսանյանը նիստերի դահլիճում առաջ գալով հարվածեց Վահե Հակոբյանին, այդ ժամանակ ոստիկանական զորքերը լցվեցին եւ Վահագն Ալեքսանյանին ձերբակալեցի՞ն, իհարկե՝ ոչ: Այս իշխանությունների օրոք կողմնակալ մոտեցում է նաեւ ոստիկանանական գործողություններին»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեքսիկայում անցորդը կացնով վիրավորել է երիտասարդ կանադուհի զբոսաշրջիկի
Հարձակվել են 25-ամյա կանադուհի զբոսաշրջիկի վրա...
Պետական դավաճանության համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Լրտեսության և պետական դավաճանության դեպքերի առթիվ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի…
Պատգամավոր Արթուր Խաչատրյանը Ոստիկանության Հրազդանի բաժնում է
Չեմ կարծում, որ երկար կպահեն Ոստիկանություոնւմ...
Պահեստազորի գնդապետը տուժող է ճանաչվել Բագրատաշենի դեպքերի առնչությամբ
Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանը տուժող է ճանաչվել երեք օր առաջ...
Աշտարակի ոստիկանները «Գայի պոստի» մոտ կանխել են «վենդետան». կռվի երկու կողմերում էլ հարազատ եղբայրներ էին
Դեպքի փաստով ոստիկանության Աշտարակի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային...
ՔԿԾ-ում ծառայողական քննության արդյունքում երկու անձ ազատվել է պաշտոնից
Բացի այդ՝ նույն ծառայողական քննությամբ պարզվել է, որ ևս երկու քրեակատարողական ծառայող այդ ժամանակահատվածում ոչ պատշաճ է կատարել...
Ամենաշատ