News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հարավային ռազմական օկրուգի (ՀՌՕ) ռազմակայանի հատուկ նշանակության ստորաբաժանումների զինծառայողները Հայաստանում ոչնչացրել են պայմանական հակառակորդի դիվերսիոն-հետախուզական խումբն Ալագյազ բարձրլեռնային զորադաշտում, ձմռան սեզոնի վերահսկիչ ստուգման պարապմունքների ժամանակ։ Այս մասին տեղեկացրել է Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունը։

Հատուկ նշանակության ստորաբաժանումն անծանոթ տեղանքում կատարել է «հակառակորդի» դիվերսիոն-հետախուզական խմբի հայտնաբերման առաջադրանք՝ կիրառվել են քողարկված հրամանատարական կետերի, ռադիոկայանների եւ կապի հանգույցների, տեխնիկայի կուտակման վայրերի եւ զինամթերքի պահեստների հայտնաբերման միջոցներ։ Դրանց հայտնաբերման դեպքում «հակառակորդը» ոչնչացվել է հաստիքային զենքից արձակված կրակով։

Հատուկ ծառայության ստորաբաժանման զինծառայողները կատարել են տեղանքի գաղտնի «տեղափոխում», դիտարկման երկարաժամկետ կետերի կահավորում, փորձարկել գլխավոր ուժերից կտրված լինելու դեպքում ողջ մնալու միջոցներ։

Հատուկ ուշադրություն է դարձվել ժամանակակից զենքի եւ հետախուզության տեխնիկական միջոցների, այդ թվում դիտարկման  նորագույն օպտիկա-էլեկտրոնային համալիրների կիրառման հմտությունների կատարելագործմանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Այսօր Հայաստանի ներսում հարձակումն ուղղված է ոչ միայն Ռուսաստանի և Հայաստանի հարաբերություններին. ռուս պատգամավոր
Դավաճանության ուրիշ ի՞նչ ապացույցներ են պետք...
ԱԺ-ն ստացել է Ալեն Սիմոնյանի ելույթի վերաբերյալ Մատվիենկոյի գրությունը
Ելույթ ունենալով ԵՄ երկրների խորհրդարանների նախագահների համաժողովում՝ Սիմոնյանը մասնավորապես հայտարարել էր, որ հաշվի առնելով այն հանգամանքը...
Ռուսաստանի Արմավիր քաղաքում  նշելու են քաղաքի և հայ համայնքի տարեդարձը
Այն ստեղծվել է 1989 թվականին որպես «Հայկական մշակութալուսավորչական ընկերություն «Արմավիր»», որը հետագայում մտել է «Ռուսաստանի հայերի միություն»…
Պապոյանը Կոպիրկինի հետ քննարկել է ՀՀ-ՌԴ առևտրաշրջանառության ավելացման հարցը
Կողմերը մտքեր են փոխանակել նաև թեթև արդյունաբերության ոլորտում համագործակցության...
Անանյան. ՌԴ լռությունը պայմանավորված է Մոսկվայի համար Երևանի և Բաքվի միջև գործընթացների անընդունելիությամբ
Արևմուտքի ոգեշնչումը նույնպես պայմանավորված է ոչ թե հայկական շահերով․․․
Օվերչուկ. Ռուսաստանը սպասում է Փաշինյանին Մոսկվայում ԵԱՏՄ գագաթնաժողովում
Ռուսական կողմն ակնկալում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությունը ԵԱՏՄ գագաթնաժողովին...
Ամենաշատ