News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունիս 19
Տեսնել լրահոսը

Ավելի քան երեսուն տարի, Վայոց ձորի մարզի Աղնջաձոր գյուղում արտաքին լուսավորություն չի եղել: Բնակիչներն ստիպված են եղել համակերպվել մթության մեջ ապրելու պայմաններին: Փողոցային լուսավորության՝ ամբողջովին նոր ենթակառուցվածք ստեղծելու հարցում համայնքին աջակցել են Վիվա-ՄՏՍ-ն ու Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC): Ծրագրի առաջին փուլն այստեղ իրականացվել է 2019 թվականին: Տեղադրվել է 38 LED լուսարձակ, լուսավորվել է  գյուղի գլխավոր փողոցը՝ Մարտունի-Գետափ միջպետական նշանակության ավտոճանապարհը (1450մ):

Նոր տեխնոլոգիաներով աշխատող էներգախնայող համակարգի ներդրման երկրորդ փուլով 2022-ի տարեվերջին տեղադրվել է 43 LED լուսարձակ, լուսավորվել 1550 մ երկարությամբ՝ երկրորդական փողոց: Ընդհանուր առմամբ, տեղադրվել է 81 LED լուսարձակ, լուսավորվել է 3000 մ ճանապարհ:

Բնապահպանական և էներգախնայող LED լուսարձակների շահագործումը տնտեսապես արդյունավետ է՝ բյուջետային համեստ միջոցներ ունեցող համայնքների համար. էականորեն կրճատվում է էներգիայի ծախսը՝ խնայված միջոցների հաշվին թեթևացնելով գյուղի ֆինանսական բեռը: Ի տարբերություն այլ լամպերի, LED լամպերն առավել արդյունավետ ու դիմացկուն են, ապահովում են բարձր լուսատվություն, կարող են անհամեմատ ավելի երկար ծառայել՝ սպառելով 80%-ով պակաս էլեկտրաէներգիա: 

Հեռավոր մարզերում կայուն զարգացում ապահովելու՝ գործընկեր կազմակերպությունների ձգտումը դառնում է իրատեսական: Երիտասարդ սերնդի համար նման ծրագրերը կարևոր խթան են ծննդավայրում ապրելու և զարգացման հեռանկար տեսնելու առումով:

Վիվա-ՄՏՍ-ի և Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի համագործակցության արդյունքում 2022 թվականին Հայաստանի տարբեր համայնքներում ենթակառուցվածքների զարգացման համար ներդրվել է ավելի քան 120 մլն դրամ:

149 (1).jpg (67 KB)

149 (2).jpg (69 KB)

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վիվա-ՄՏՍ. ««Անհատական օգնական» ծրագրի շահառու է դարձել Արցախից տեղահանված չորս ընտանիք
Դավիթի վերականգնողական բուժման հարցը դարձել է առաջնային և տևական...
ԵՊՀ-ի և Ucom ընկերության միջև կնքվել է համագործակցության հուշագիր
Երկու կառույցները համատեղ կազմակերպելու և անցկացնելու են բաց դասեր, սեմինարներ ու քննարկումներ...
Ucom -ի աջակցությամբ ամփոփվեց «Արևորդի» 12-րդ միջազգային բնապահպանական փառատոնի արդյունքները
Արևորդի փառատոնը միշտ եղել է իմ սիրելի միջոցառումներից մեկը, իսկ այսօր ես ուրախ եմ տեսնել Ucom-ի աջակցությամբ Երիտասարդական անկյան ծնունդը...
«Էլեկտրական հովիվների» հերթական խմբաքանակը հասել է ֆերմերներին
Վայոց ձորի մարզում մարդ-վայրի բնություն անվնաս համակեցությունն ապահովելու համար «էլեկտրական հովիվների» հերթական խմբաքանակն է տրամադրվել համայնքներին...
Նոր տեխնոլոգիաները՝ վայրի բնության և ֆերմերային տնտեսությունների պահպանման երաշխիք (ֆոտո)
Կենդանու ամեն այցից հետո ֆերմերներն սկսում են հաշվել իրենց տնտեսությանը հասցված վնասի չափը...
«TOURIST UNLIM» սակագնային պլան. անսահմանափակ ինտերնետ՝ Հայաստանում ճամփորդելիս
300 րոպե փաթեթը սպառելուց հետո սակագնային պլանի շրջանակում  բաժանորդը ստանում է նաև 10 000 ներցանցային րոպե...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ