News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Ես Արցախի ԱԺ կարծիքներին ուշադիր հետևում եմ, գնահատում եմ, հարգանքով եմ վերաբերվում, բայց իմ ասածն ուրիշ բան է: Այս մասին այսօր՝ ապրիլի 20-ին, Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Արցախի ԱԺ 5 խմբակցությունների հայտարարությանը, որտեղ նրանք անընդունելի էին համարել Փաշինյանի հայտարարությունները, թե Հայաստանն ամբողջությամբ ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, եւ որ ՀՀ պաշտոնական շրջանակներում Արցախի ժողովրդի անվտանգության ապահովման  խնդիրը տարանջատում են ինքնորոշման իրավունքից:

Հարցին, թե Արցախում իրեն սխա՞լ են հասկացել, Փաշինյանն արձագանքեց. «Սովորաբար սխալ են հասկանում և չի բացառվում, որ այս անգամ էլ են սխալ հասկացել, բայց իմ կարծիքով՝ մեծ հաշվով, սխալ հասկանալու բան էլ չկա, որովհետև իմ գնահատականները շատ հստակ են: Ուզում եմ ուշադրություն հրավիրել հետևյալին, թե փաստարկների դաշտում ինչ հակափաստարկ է հնչել: Ես ասում եմ՝ եկեք գնահատականները մի պահ թողնենք մի կողմ, որովհետև այն, ինչ դուք ասում եք, գնահատականների մեջ որևէ նորություն չկա. սկսած՝ որ դավաճանություն է, սկսած՝ որ դավաճանություն չի. եկեք բովանդակության մեջ խորանանք և տեսնենք` ինչ է նշանակում այդ բովանդակությունը»:

NEWS.am-ի հարցին, թե դուք համաձայնե՞լ եք, որ տարածքային ամբողջականությունը ենթադրում է, որ Արցախը մնալու է Ադրբեջանի կազմում, վարչապետը պատասխանեց. «Իմ զեկույցում հստակ արձանագրել եմ հետևյալը, որ 2007 թվի արձանագրումը՝ Մադրիդյան սկզբունքների ինքնորոշման ձևակերպումը, տրված է այնպես, որ ինքնորոշման իրավունքը, և նախկին հարցուպատասխանի ժամանակ էլ ասել եմ` Մադրիդյան սկզբունքներով Հայաստանը ճանաչել է Ղարաբաղը որպես Ադրբեջանի մաս: Դա է պրոբլեմը:

Եվ ես ասում էի, որ մենք, չառերեսվելով այս իրականության հետ, զուգահեռ ցանկալի իրականությունն ենք ստեղծել, որը միջազգային և աշխարհաքաղական իրականության հետ ոչ մի կապ չի ունեցել: Մենք այս իրադրության հետ պետք է առերեսվենք: Ես մեր հարգելի ընդդիմադիրներին ասում եմ՝ քննադատեք ինձ սրա համար, ինչու չեք քննադատում սրա համար, որովհետեւ դուք էլ եք նույն սխալը գործել»:

Փաշինյանի՝ Արցախի փաստացի կարգավիճակը կասկածի տակ դնող հայտարարություններն անթույլատրելի են. ԱՀ խմբակցություններ

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բաղանիս-Ոսկեպար ճանապարհը փակվել է հարակից տարածքում ականազերծման աշխատանքներն ապահովելու համար. Ոստիկանություն
Սահմանի սահմանազատումից հետո սահմանային գծի պահպանությունը կհանձնվի ՀՀ սահմանապահ զորքերին...
Եթե կա մեկը, որ չի օժանդակում Հայաստանի անվտանգությանը, դա Ռուսաստանն է. Օլիվիե Դըկոտինյի
Այն, ինչ ես տեսնում եմ վերջին տարիներին, այն է, որ երբ Հայաստանը օգնության…
Հայաստանը 2023թ-ին փորձում էր ուշադրության կենտրոնում պահել Լեռնային Ղարաբաղի շրջափակման հարցը. ԱԳՆ
Արտգործնախարարը հավելեց, որ ՄԱԿ-ի մակարդակով հաղորդագրություններ ու նամակներ են հրապարակվել...
Բուենոս Այրեսի խորհրդարանն ընդունեց Ադրբեջանի կողմից ԼՂ-ի դեմ իրականացրած գործողությունները դատապարտող հայտարարություն
Հանրապետության կողմից հրադադարի համաձայնությունը խախտող…
Ադրբեջանը օկուպացրել է Հայաստանի 200 քառակուսի կմ տարածք. Ռուբինյանը ելույթ է ունեցել Բիշքեկում
Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ լայնածավալ ռազմական գործողությունների, ինչպես նաև Ադրբեջանի կողմից վերջին երեք տարիների...
Ադրբեջանը պետք է ապահովի ԼՂ հայերի՝ իրենց տներում արժանապատիվ ապրելու իրավունքը․ ԵԽ նախարարների կոմիտեի հայտարարությունը
Ադրբեջանը պետք է ապահովի Ղարաբաղի հայերի մարդու իրավունքները, հիմնարար ազատությունները և անվտանգությունը՝ ներառյալ…
Ամենաշատ