News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

«Վրաստանի հայ համայնք» ՀԿ-ի նախագահ Արթուր Միրզոյանը կարծում է, որ ապրիլի 21-ին  իրեն ծեծի ենթարկելը  կարող է թուրքական կամ ադրբեջանական պատվեր լինել: NEWS.am-ի հետ զրուցում նա ասաց, որ միջադեպի հետ կապված որեւէ նորություն դեռ չկա, իրավապահները դեռ չեն հայտնաբերել իրեն ծեծի ենթարկողներին:

«Կարծում եմ՝ թուրքական կամ ադրբեջանական պատվեր կարող է լինել, գորշ գայլերի: Սակայն այլ ուժի բացահայտ մեղադրել, առաց փաստեր ունենալու չեմ կարող, ճիշտ չեմ գտնում»,- ասաց նա:

Հիշեցնենք՝ ապրիլի 21-ի երեկոյան «Վրաստանի հայ համայնք» ՀԿ-ի նախագահ Արթուր Միրզոյանին Թբիլիսիում ծեծի են ենթարկել դիմակավորված անձինք:

Միրզոյանը դեպքից անմիջապես հետո տեսանյութ է տարածել՝ պատմելով պատահարի մասին: Նրա խոսքով, գրասենյակից տուն գնալու ճանապարհին իր վրա հարձակվել են դիմակավորված երեք հոգի, ծեծի ենթարկել ու հեռախոսով նկարել:

«Նրանցից մեկը հեռախոսով նկարում էր, երկուսը մոտեցան ինձ՝ համոզվելու համար, որ Արթուրն եմ: Փորձեցի հեռանալ, բայց հարձակվեցին, ընկա գետնին, հարվածեցին մարմնիս, գլխիս, մի քանի տեղ վնասվածքներ ունեմ»,- պատմել է Արթուր Միրզոյանն ու հավելել, որ աղմուկից հետո անհայտ անձինք կոտրել են իր հեռախոսը, պատռել հագուստը և փախել դեպքի վայրից:

Թբիլիսիում հարձակման է ենթարկվել «Վրաստանի Հայ Համայնք» ՀԿ նախագահ Արթուր Միրզոյանը

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ