News
Լրահոս
News
Շաբաթ
Սեպտեմբեր 30
USD
393.4
EUR
417.4
RUB
4.02
Տեսնել լրահոսը


Մեծ առումով Վաշինգտոնում տեղի ունեցած բանակցությունները ցույց տվեցին, որ որեւէ արդյունք չի եղել: Այս մասին այսօր՝ մայիսի 8-ին, Հակակոռուպցիոն դատարանի դիմաց այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը:

«Որքան էլ ամերիկյան կողմը փորձում էր դրական ֆոն ստեղծել այդ բանակցությունների եւ դրանց արդյունքի շուրջ, իրականում դրան հաջորդած ժամանակաշրջանում Ադրբեջանից, Թուրքիայից, Հայաստանից հնչած մեկնաբանությունները ցույց են տալիս, որ ոչ միայն ռեալ արդյունք չի եղել, այլեւ կողմերը որոշակի զգուշավորությամբ խոսում էին նոր հնարավոր , անկանխատեսելի իրադարձությունների մասին։

Փաստացի այսօր ունենք մի իրավիճակ, երբ Ադրբեջանը Հայաստանի գլխին իջեցրել է բավականին մաքսիմալիստական օրակարգ, որը ենթադրվում է  ոչ միայն Արցախի հանձնումը Ադրբեջանին։ Նիկոլ Փաշինյանը մի քանի օր առաջ խոսում էր այն մասին, որ հայկական կողմի առաջարկած նույնիսկ ինքնավարությունը Ադրբեջանը չի ընդունում։ Ադրբեջանի մյուս պահանջները վերաբերում են Հայաստանի Հանրապետությանը՝  Ադրբեջանի գրաված տարածքների լեգիտիմացում, նոր տարածքներ, որոնք չեն սահմանափակվում բացառապես այդ 8 գյուղերով»,-հայտարարեց ընդդիմադիր պատգամավորը:

Նա հավելեց, որ վերջին օրերին նաեւ միջանցքի թեման է ակտիվ շրջանառվում. «Ադրբեջանը չի էլ փորձում թաքցնել, որ դրան հասնելու է ամեն գնով՝ նաև ուժի կիրառման միջոցով: Ադրբեջանի այս պահանջների աճը ցույց է տալիս ՀՀ արտաքին քաղաքականության տապալումները: Եթե մինչ այդ փորձում էին հնրությանը հրամցնել, որ Արցախի հանձնմամբ Հայաստանի  նվտնգության հարցն ենք լուծում, կյանքը, ժամանակը եւ պատմությունը ցույց տվեց, որ Արցախը ընդամենը դարպաս է դեպի Հայաստան եւ միայն Արցախով Ադրբեջանը չի փորձելու սահմանափակվել: Առաջիկայում սպասվում են նոր ծանր իրադարձություններ: ՀՀ իշխանությունն ունակ չէ, չունի համապատասխան կամք ոչ միայն արտաքին անվտանգության մարտահրավերներին դիմակայելու, այլ  իր քայլերով բարենպաստ դաշտ է ձեւավորում Ադրբեջանի նոր ագրեսիայի համար»,-ասաց նա։

Հիշեցնենք, որ Հակակոռուպցիոն դատարանում մեկնարկել են ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի, ՀՀ պաշտպանության նախարարության N զորամասի նախկին հրամանատար Գրիգորի Խաչատուրովի և ևս 11 անձի վերաբերյալ քրեական գործը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայաստանը պետք է խոստումը կատարի եւ բացի «Զանգեզուրի միջանցքը». Թուրքիայի պաշտպանության նախարար
Յաշար Գյուլերը պնդել է...
Տրանսպորտային հաղորդակցության և լոգիստիկայի զարգացումը կարևոր է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի համար. Պեսկով
Տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցության և լոգիստիկայի զարգացման ծրագրեր կան...
«Զանգեզուրի միջանցքի» հարցը ընդգրկվել է ՆԱՏՕ ԽՎ–ի նստին. Թուրք պատգամավոր
իր տեքստում նշել է, թե տարածաշրջանում մի նոր միջանցքի բացումը ՆԱՏՕ–ի դաշնակիցների համար էներգետիկ անվտանգությանը դրական ազդեցություն կունենա...
Բաքվի և Երևանի միջև խաղաղության պայմանագրի կնքման հարցը մնում է արդիական. Պեսկով
Դա, անշուշտ, տեղին է: Բացի այդ, կան ծրագրեր, իհարկե, զարգացնելու տրանսպորտային հաղորդակցությունը...
Այս պահին սահմանային իրավիճակը հարաբերականորեն կայուն է, լարման միտում չի նկատվում. ՊՆ փոխնախարար
Մենք չպետք է մոռանանք, որ ՀՀ-ն արդեն գրեթե Ադրբեջանի հետ ամբողջ սահմանագծով սահմանային գոտում ենք…
Որտե՞ղ են համընկնում ՀՀ իշխանությունների և Ադրբեջանի շահերը. Վահե Հովհաննիսյան
Սեպտեմբերի 19-ից այս կողմ իրավիճակը կտրուկ փոխվել է, և Հայաստանն այս պայմաններում պարզապես չի կարող գնալ և այս ամենի…
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ