News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 21
Տեսնել լրահոսը

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովում մայիսի 5-ին քննարկվել է «Հանրային հեռարձակողի խորհրդի անդամի թափուր տեղի համալրման մրցույթն անցկացնելու նպատակով ժամանակավոր մրցութային հանձնաժողովի անդամների ընտրության մասին» հարցը: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ՀՌՀ-ից:

Հաշվի առնելով մրցութային հանձնաժողովի կազմում ընդգրկված թվով 5 (հինգ) թեկնածուների համաձայնությունը՝ Հանձնաժողովը որոշել է հաստատել Հանրային հեռարձակողի խորհրդի անդամի թափուր տեղի համալրման ժամանակավոր մրցութային հանձնաժողովը՝ հետևյալ կազմով.

  1. Մարկ Գրիգորյան` բանասիրական գիտությունների թեկնածու, լրագրող, բազմաթիվ գրքերի և գիտական աշխատությունների հեղինակ, Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետության թանգարան-ինստիտուտի տնօրեն,
  2. Սոնա Հովհաննիսյան՝ արվեստագետ, «Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնի համահիմնադիր,
  3. Անահիտ Աստոյան՝ Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի գիտաշխատող, գիտական աշխատությունների և բազմաթիվ գրքերի հեղինակ (ուսումնասիրության ոլորտը՝ Հայոց ցեղասպանություն, արևմտահայերի գործունեությունը Օսմանյան կայսրության զինված ուժերում, վարչական համակարգում, տնտեսական և մշակութային կյանքում),
  4. Էմին Թորոսյան՝ պատանի հանդիսատեսի թատրոնի տնօրեն,
  5. Նաղաշ Մարտիրոսյան՝ բանասիրական գիտությունների թեկնածու, ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկան։

Նոր ձևավորված ժամանակավոր մրցութային հանձնաժողովը մայիսի 10-ին գումարել է իր առաջին նիստը, որի ընթացքում անդամները բաց քվեարկության միջոցով Հանձնաժողովի նախագահ են ընտրել բանասիրական գիտությունների թեկնածու, լրագրող, հաղորդավար Մարկ Գրիգորյանին։

Նշենք, որ ժամանակավոր մրցութային հանձնաժողովի անդամները անվանի գործիչներ են արվեստի գիտության, կրթության, մշակույթի և լրագրության ոլորտում։

Նիստի ընթացքում որոշվել է Խորհրդի անդամի թափուր տեղի համալրման համար մրցույթի անցկացման վերաբերյալ հայտարարությունը հրապարակել մայիսի 12-ին՝ Կառավարության, կարգավորող պետական մարմնի, ինչպես նաև հրապարակային ծանուցումների պաշտոնական կայքէջերում։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ucom ընկերության գլխավոր տնօրենը խոսել է անձնային աճի և կառավարման որակի մասին
Պարոն Յիրիկյանի ելույթը նվիրված է եղել «Անձնային աճը և զարգացումը՝ որպես արդյունավետ ղեկավար դառնալու գրավական» թեմային...
Միայն Ucom-ի բաժանորդները կկարողանան դիտել EURO 2024-ի բոլոր խաղերը
Ֆուտբոլային առաջնության խաղերը ցուցադրվելու են  Արմենիա TV և Արմենիա Պրեմիում հեռուստաալիքներով...
Ucom-ի ֆիքսված ցանցը գործարկվել է Նոր Հաճնում
Քաղաքի բնակիչները կարող են օգտվել ֆիքսված ինտերնետից, շարժական կապի ծառայություններից և հեռուստատեսությունից մեկ փաթեթում՝ ավելի մատչելի գնով...
Team-ը խթանում է բիզնես կրթությունը․ բացվեց CaseKey ակադեմիան (ֆոտո)
Վստահելով CaseKey-ի թիմին և հաշվի առնելով տարիների արդյունավետ համագործակցությունը՝ Team Telecom Armenia-ն դարձել է Ակադեմիայի գործընկերը...
Ucom-ի գլխավոր տնօրենը մասնակցել է Առաջնորդության դպրոցի ավարտական միջոցառմանը
Դուք էլ, որպեսզի դառնաք լավ առաջնորդներ պիտի չվախենաք ստեղծագործ, հետևողական ու վստահ լինել ձեր աշխատանքի մեջ...
Հայտնի են դարձել EWC 2024 Հայաստանի ազգային հաղթողները (ֆոտո)
2019 թվականից ի վեր EWC-ն վերածվել է աշխարհի ամենամեծ և ամենատարբեր ստարտափ մրցույթների և աջակցության ծրագրերի հարթակի...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ