News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հունիս 18
Տեսնել լրահոսը


Էրդողանի աքիլլեսյան գարշապարը երկրի տնտեսական իրավիճակն է եւ դրա ազդեցությունը բնակչության աղքատ խավի վրա։ Պատահական չէ, որ Էրդողանը կոսմետիկ միջոցներ է ձեռնարկում մարդկանց աչքերին թոզ փչելու համար։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Արցախի ԱԳ նախկին նախարար Կարեն Միրզոյանը։

Թուրքիայում ընտրություններից հետո, նրա գնահատմամբ, ազգային արժույթի արժեզրկման նոր ալիք է սպասվում։ Ընդդիմությունը հենց այդ ուղղությամբ էլ նախընտրական քարոզչություն է իրականացնում։

«Այո, Էրդողանը լավ հռետոր է, բայց հանրությունը հոգնել է նրանից, հատկապես երիտասարդությունը, որն այնքան էլ նվիրված չէ իշխանությունների կողմից սերմանվող իսլամական գաղափարախոսությանը։ Տնտեսությունից հետո ընտրողների համար երկրորդ կարեւոր հարցը երկրի ապագան է։ Ընթացիկ գծի շարունակությունը, որի մասին խոսում է Էրդողանը, մարդկանց չի գոհացնում»,-նշեց նա։

Նույնիսկ Էրդողանի իշխանության պահպանման դեպքում Թուրքիան, ինչպես կարծում է նախկին նախարարը, միեւնույն է, տուրբուլենտ վիճակում կլինի։

«Բացի այդ, Էրդողանը ստիպված կլինի սկսել խորհրդարանն իրեն ենթարկեցնելու գործընթաց, ինչը կհանգեցնի հասարակական դիմադրության եւ կարող է գլխացավանք դառնալ գործող նախագահի համար»,-ընդգծեց նա:

Միրզոյանը չբացառեց, որ քաղաքական գործընթացներին կարող են միջամտել եւ՛ իշխանության, եւ՛ ընդդիմության կողմից։

«Ամեն դեպքում Թուրքիայում ընտրությունների արդյունքները խորքային ազդեցություն կունենան երկրում հետագա գործընթացների վրա»,-եզրափակեց նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թուրքիայի կառավարող կուսակցությունը սպասում է պատմության մեջ ամենամեծ կադրային փոփոխություններին. Ekonomim
Կառավարող կուսակցությունը պատրաստվում է խոշոր կադրային փոփոխությունների...
Թուրքիայի իշխանությունների դեմ դավադրությանը մասնակցում են ամերիկյան կողմնորոշում ունեցող աղանդները. Aydınlık
Թուրքական թերթը հայտնել է, որ դավադրությանը մասնակում են աղանդները...
Էրդողանն ընդունել է արդարադատության նախարարին եւ հետախուզության տնօրենին՝ հնարավոր հեղաշրջման լուրերի ֆոնին
Էրդողանը հանդիպել է Յըլմազ Թունչի եւ Իբրահիմ Քալընի հետ...
Անկախ ՏԻՄ ընտրությունների արդյունքից, երկրի կառավարող ուժը նախագահն է. Էրդողան
Էրդողանը նշել է, որ անկախ ընտրողների կատարած քվեարկությունից, իրենք շնորհակալ են բոլորից...
Ստամբուլի եւ Անկարայի քաղաքապետերն սկսել են մրցարշավը նախագահական աթոռի համար. ԶԼՄ
Երկու քաղաքական գործիչներն ընդդիմության ներկայացուցիչներ են...
Էրդողանը կարող է փոփոխություններ կատարել նախարարների կաբինետում և իշխող կուսակցությունում. Hürriyet
Բացի այդ, փոփոխությունները պետք է տեղի ունենան նաև կուսակցության շտաբի և նախարարների կաբինետի հետ կապված...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ