Թուրքիայի Քոնյա քաղաքում ավարտվել են «Անատոլու արծիվ 2023» միջազգային մարտավարական թռիչքային վարժանքները: 

Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ զորավարժությունների ընթացքում հիմնական ուշադրությունը դարձվել է օդաչուների, այդ թվում՝ ինժեներատեխնիկական անձնակազմի մասնագիտական ​​մակարդակի բարձրացմանը, ավիացիոն տեխնիկայի և այլ ռազմական միջոցների գործնական կիրառմանը։

Միջազգային զորավարժություններին Ադրբեջանը ներկայացնում էին ռազմաօդային ուժերի զինծառայողներ և Սու-25 գրոհային ինքնաթիռներ։