News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Land Rover-ը հատուկ Կարմիր խաչի համար ստեղծել է Defender 130 նոր ամենագնացը, տեղեկացրել է «Мотор»-ը։

2023թ. Land Rover ընկերությունը պաշտոնապես ներկայացրել է 8-տեղանի ամենամեծ Defender-ը։

Նորույթի նմուշներից մեկը գործարանի մասնագետները Բրիտանիայի Կարմիր խաչի աշխատողների հետ միասին հարմարեցրել են Միջազգային Կարմիր խաչի հումանիտար աշխատանքի համար. մեքենան հանձնել են կազմակերպության Հյուսիսային Ուելսի աշխատակիցներին։ Բրիտանիայի Կարմիր խաչի հովանավորը 70 տարի եղել է Եղիսաբեթ II թագուհին, եւ մեքենայի ստեղծումը հարմարեցրել են Նորին Գերազանցության պլատինե հոբելյանին։ Ամենագնացն ունի արտաքին ալեհավաք՝ 4G ցանցերին միանալու հնարավորությամբ, ցանկացած վայրում ուժեղ ազդանշանի ապահովմամբ։

Մեքենան չունի նստելատեղերի երրորդ շարքը։

Դրա փոխարեն տեղադրված է շարժական արկղերի ներկառուցված համակարգ ծածկոցների, սննդամթերքների եւ արտակարգ իրավիճակներում (փոթորիկ, հեղեղում, հրդեհ, սառնամանիք) առաջին օգնության պարագաների համար։ Նստելատեղերի հակաբակտերիալ պաստառները, որոնք կարելի է լվանալ, եւ վերալիցքավորվող լուսարձակները եւս մտցվել են լրացուցիչ օպցիաների մեջ, կա ներկառուցված բոյլեր։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մարդը տանում է մեքենան տեխզննման, ստիպում են ընթացիկ տարվա գույքահարկ վճարել. Առաջարկում ենք փոխել դա. Թունյան
Ավտոմեքենաների տարեկան գույքահարկը տեխզննման պահին վճարել ոչ թե…
Ներկայացվել է թարմացված Nissan Qashqai-ն
Թարմացված Nissan Qashqai-ն պետք է հմայի առաջին հայացքից...
Tesla-ն կտրուկ իջեցրել է իր էլեկտրական մեքենաների գները ԱՄՆ-ում, Չինաստանում և Գերմանիայում
Ըստ Tesla-ի ներկայացուցչի, գներն իջեցվել են նաև Եվրոպայի, Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի շատ այլ երկրներում
Volkswagen-ը ներկայացրել է «նոր դարաշրջանի» կոնցեպտ մեքենա
Կոնցեպտը, որը տարբերվում է գերմանական ֆիրմայի գոյություն ունեցող արտադրական մոդելներից ավելի նրբագեղ դիզայնով,․․․
Անվանվել են մեքենաները, որոնք կարող են անցնել ավելի քան 1 միլիոն կիլոմետր
Փորձագետները Toyota 4Runner-ը, որն արտադրվել է 1983-ից 1989 թվականներին, ճանաչել են որպես ամենահուսալի ավտոմեքենա...
Իտալական Abarth-ը ներկայացրել է հոբելյանական երկտեղանի սպորտային կուպե ռետրո ոճով
Abarth Classiche 1300 OT անվանմամբ մոդելը ստեղծվել է Alfa Romeo 4C-ի հիման վրա
Ամենաշատ