News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հունիս 24
Տեսնել լրահոսը

2020թ. 44-օրյա պատերազմի ընթացքում և դրանից հետո Ադրբեջանի հանցավոր գործողությունների հետևանքով Արցախում ունեցել ենք քաղաքացիական զոհեր, հաշմանդամության հանգեցրած վիրավորումների, քաղաքացիական անձանց անհետ կորելու դեպքեր, որոնց հետևանքով այդ անձանց ընտանիքները՝ կանայք,  անչափահաս երեխաները, ծնողները հայտնվել են ծանր կացության մեջ, կորցրել են իրենց կերակրողներին, նվազել է վիրավորում ստացած անձանց աշխատունակության մակարդակը, մինչդեռ նրանք որևէ աջակցություն չեն ստանում: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Արցախի Հանրապետության պետական նախարար Գուրգեն Ներսիսյանը:

Նա նաեւ նշել է. «Երեկ ԱՀ սոցիալական զարգացման և միգրացիայի, ֆինանսների և էկոնոմիկայի ու արդարադատության նախարարների մասնակցությամբ քննարկվել ու ավարտին է հասցվել քաղաքացիական զոհերի, հաշմանդամների ու անհետ կորած քաղաքացիական անձանց ընտանիքների անդամներին դրամական օգնություն ցուցաբերելու մասին կառավարության որոշման նախագիծը: Առաջիկա օրերին այն կընդունվի և գործողության մեջ կդրվի:

Խնդիրը, որը փորձ է արվում կարգավորել կառավարության վերոհիշյալ ծրագրով, օրակարգային էր տևական ժամանակ, ուստի կարևոր է, որ կառավարությունը ի վերջո այս քայլով կկարողանա մեղմել վերը նշված սոցիալական խմբի հոգսերը և սոցիալական այն խնդիրները, որոնք առավել սուր տեսք են ստացել հատկապես Արցախի շրջափակման պայմաններում»:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պետքարտուղարությունը բացահայտել է Բլինքենի և Փաշինյանի առաջիկա հանդիպման նպատակները
Ես այս մասին մանրամասն չեմ խոսի, բացի ասեմ, որ Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների հետ...
Արցախից շատ տեղահանվածներ՝ և՛ մեծահասակներ, և՛ երեխաներ, լիովին հյուծված են. BBC
Ըստ ՄԱԿ Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի վարչության ներկայացուցչի, հոգնած...
Արցախի պաշարման հետևանքով ստեղծված իրավիճակում ՆԳՆ ԱԻՊԾ բոլոր ստորաբաժանումներն իրականացնում են ուժեղացված ծառայություն
Սեպտեմբերի 11-ից 18-ն ընկած ժամանակահատվածում, Արցախի Հանրապետության...
Արցախի նախագահը հանդիպել է Հադրութի շրջանից տեղահանված մի խումբ բնակիչների հետ
Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը սեպտեմբերի 18-ին...
Արայիկ Հարությունյանի եղբայրը նշանակվել է Արցախի պետնախարար
Երկրի ղեկավարի մեկ այլ հրամանագրով՝ փոփոխություն է կատարվել «Արցախի Հանրապետության պետական նախարարի կողմից նախարարների գործունեության համակարգման մասին» նախագահի հրամանագրում...
Դադարել են Արցախի ԱԺ պատգամավոր Արթուր Հարությունյանի լիազորությունները
Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունվա…
Ամենաշատ