News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հունիս 24
Տեսնել լրահոսը

Մայիսի 25-ին հրավիրվել է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի ու ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստ, որին մասնակցում էր ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը:

ԱԺ-ից NEWS.am-ին հայտնում են, որ հաշվետվությամբ հանդես է եկել Արցախի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Նորայր Մկրտչյանը:

2022 թվականին նախարարության համակարգման ոլորտների համար նախատեսված էր 20 մլրդ 525 մլն դրամ, փաստացի ծախսվել է 19 մլրդ 415 մլն դրամ, կատարողականը կազմել է 94,6 տոկոս :

Ավելի քան 18 մլրդ-ով ֆինանսավորվել է կրթությունը, կատարողականը 94,5 տոկոս էր:

Նախադպրոցական կրթության կատարողականը 93,1 տոկոս էր. տարրական կրթությանը՝ 97,2 տոկոս, հանրակրթությանը՝94 տոկոս, բարձրագույն կրթությանը՝ 96,2 տոկոս:

Գիտության զարգացմանը հատկացվել է 38 մլն դրամ, կատարողականը 96,6 տոկոս էր:

Մշակույթին հատկացվել է 2 մլրդ 195 մլն դրամ: Կատարողականը 95,1 տոկոս էր:

«Հանգիստ և սպորտ» հոդվածով նախատեսված էր 511 մլն դրամ, կատարողականը կազմել է 92,5 տոկոս, ընդ որում՝ մարզական միջոցառումներին հատկացվել է 136 մլն դրամ, կատարողականը՝ 95 տոկոս:

Ավելի քան 1 մլրդ է հատկացվել մշակությաին ծառայություններին, կատարողականը կազմել է 95,4 տոկոս:

Հուշարձանների պահպանման համար նախատեսված էր 25 մլն, կատարողականը կազմել է 65,3 տոկոս:

Երիտասարդական ծրագրերին է ուղղվել 7 մլն դրամ, կատարողականը՝ 99,4 տոկոս:

Պատգամավորական հարցադրումները բնագիտական առարկաների վարկանիշը բարձրացնելու, գիտության զարգացումը խթանելու, ուսուցիչների ատեստավորման, լաբորատորիաների նյութատեխնիկական բազայի, միասնական քննությունների կազմակերպման,«Անանիա Շիրակացի» կրթահամալիրի շենքի ու ֆինանսավորման, գիտահետազոտական աշխատանքների կազմակերպման, սովորողների անվտանգության ապահովման վերաբերյալ էին:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պետքարտուղարությունը բացահայտել է Բլինքենի և Փաշինյանի առաջիկա հանդիպման նպատակները
Ես այս մասին մանրամասն չեմ խոսի, բացի ասեմ, որ Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների հետ...
Արցախից շատ տեղահանվածներ՝ և՛ մեծահասակներ, և՛ երեխաներ, լիովին հյուծված են. BBC
Ըստ ՄԱԿ Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի վարչության ներկայացուցչի, հոգնած...
Արցախի պաշարման հետևանքով ստեղծված իրավիճակում ՆԳՆ ԱԻՊԾ բոլոր ստորաբաժանումներն իրականացնում են ուժեղացված ծառայություն
Սեպտեմբերի 11-ից 18-ն ընկած ժամանակահատվածում, Արցախի Հանրապետության...
Արցախի նախագահը հանդիպել է Հադրութի շրջանից տեղահանված մի խումբ բնակիչների հետ
Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը սեպտեմբերի 18-ին...
Արայիկ Հարությունյանի եղբայրը նշանակվել է Արցախի պետնախարար
Երկրի ղեկավարի մեկ այլ հրամանագրով՝ փոփոխություն է կատարվել «Արցախի Հանրապետության պետական նախարարի կողմից նախարարների գործունեության համակարգման մասին» նախագահի հրամանագրում...
Դադարել են Արցախի ԱԺ պատգամավոր Արթուր Հարությունյանի լիազորությունները
Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունվա…
Ամենաշատ