News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Եթե անկլավները տանք Ադրբեջանին, մեր ճանապարհները փակվում են դեպի Իրան եւ Վրաստան, իրենք կարող են հսկողության տակ պահել մեր ճանապարհները, ինչո՞ւ պետք է տանք: Այս մասին «Civilnet.am-ին տված հարցազրույցում նշել է Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը:

Նրա խոսքով, իշխանություններն այս 5 տարում ոչինչ չեն արել. «Մենք պետք է հիմա ունենայինք ամենալավ բանակներից մեկը՝ Հայաստանի եւ Սփյուռքի ունեցած հնարավորությունների սահմաններում: Հայաստանի առաջին երեք նախագահների ժամանակ մենք բոլորս մասնակցում էինք բանակցություններին, մենք տալիս էինք փորձագետներ: Հիմա այնպիսի տպավորություն է, որ ինչ-որ մեկը վերցրել է ամբողջ մի պետություն, Սփյուռք, Արցախ եւ որոշում է կայացնում: Այդ որոշումներից մեր վիճակն անընդհատ վատանում է: Մեզ անընդհատ վախեցնում է, ինքն ավելի շատ է վախեցնում, քան Ալիեւը»,-ասել է Արա Աբրահամյանը:

Նա համոզմունք հայտնեց, որ Հայաստանի ղեկավարությունը չպետք է պատճառներ փնտրի՝ արդարացնելու համար ներկայիս վիճակը, եւ պետք է ամեն ինչ անել բանակը հզորացնելու համար․

Արա Աբրահամյանն անընդունելի է համարում սպառազինություն չունենալու կամ դրա մատակարարումների հետ կապված ՀՀ իշխանությունների բացատրությունները. «Եթե ես Հայաստանի վարչպետն եմ, ունեմ հայրենիք, եթե Ռուսաստանը զենք չի տալիս, ես պետք է գնեմ բոլոր տեղերից: Ինքը պետք է ասի, ռուսաստանը չտվեց, մենք գնում ենք Հնդկլաստանից ենք առնում, ԱՄՆ-ից ենք առնում, Եվրոպայից ենք առնում: Մենք պետք է ունենանք բանակ: Ինքը պետք է գա, Ռուսաստանին ճիշտ ձեւով բացատրի, որ ինքը մենակ զենք է առնում, Ռուսաստանի շհերին չի կպնում: Եթե ես լինեի, զենք կգնեի բոլորից՝ ԱՄՆ-ից, Եվրոպայից, Թուրքիան էլ եթե զենք վաճառեր, նրանից էլ կգնեի»,- նշել է Արա Աբրահամյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Տավուշի և Ղազախի հատվածում սահմանազատման գործընթացը տեխնիկապես ավարտվել է. Արմեն Խաչատրյան
Թե քանի կմ տարածք է սահմանազատվել, պաշտոնապես չի հաստատվել։ Սակայն իշխող «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավորները...
Ադրբեջանցիները Տավուշում հիմա ձայն չեն հանի, Տավուշում կստանան իրենց ուզածը և ավելի սանձարձակ կդառնան. Նորիկյան
Ադրբեջանի իրական նպատակը Սյունիքն է, Սյունիքով Նախիջևան մտնելը…
Քաշքշուկ Հրազդանում ճանապարհ փակած քաղաքացիների և ոստիկանների միջև
Քաղաքացիներին են միացել նաև ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Արթուր Խաչատրյանը և Արման Ղազարյանը...
Քաղաքացիները Հրազդանում ճանապարհ են փակել (ֆոտո)
Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչներն ապրիլի 19-ից բողոքի ակցիաներ են անում Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհին...
Իշխանությունները աճուրդի են հանել Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Թագուհի Թովմասյան
Իրենց իշխանությունը պահելու համար աճուրդի են հանել Հայաստանի տարածքային ամբողջականությունը, և տալիս են հողերը՝ համարելով՝ որ դրանք ադրբեջանական են...
Կիրանցում կգործի ինֆորմացիոն կենտրոն. Կապահովենք համակարգիչներով, ինտերնետով. Աբրահամ Գասպարյան
Ժամը 16-ից սկսվելու է ակցիաների հերթական ալիքը…
Ամենաշատ