
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն առաջարկել է մտածել ԵԱՏՄ և ԱՊՀ երկրներում կրթության միասնական սկզբունքների և չափանիշների մասին, բայց առանց խորհրդային համակարգին վերադառնալու։
Նրա կարծիքով, ԵԱՏՄ երկրների ներկայացուցիչները պետք է մտածեն ընդհանուր սկզբունքների ներդրման, գիտական ծրագրերի համակարգման, մասնագիտություններին ներկայացվող պահանջների միասնականացման, տեխնիկական և այլ առարկաների միասնական դասագրքեր ստեղծելու մասին։
«Եվս մեկ անգամ շեշտում եմ, որ դա ամենևին չի նշանակում, որ վերադառնում ենք խորհրդային կրթական համակարգին և այնտեղ նորից խոսենք 30-50 տարի առաջվա ինչ-որ պոստուլատների մասին։ Մենք պարզապես պետք է ապավինենք մեր կրթական համակարգի հիմնարար հիմքերին, բայց նայենք առաջ, գնանք առաջ, վերցնենք աշխարհում եղած լավագույնը և ստեղծենք մերը»,- ասել է Պուտինը ԱՊՀ և ԵԱՏՄ պատվիրակությունների ղեկավարների հետ հանդիպմանը։