News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 16
Տեսնել լրահոսը

Ավելի լավ է չեղյալ հայտարարել ոռոգման ջրի սուբսիդիաները։ Այդ ժամանակ ֆերմերները մոտիվացված կլինեն կաթիլային ոռոգում տեղադրելու համար։ Այս մասին այսօր՝ հունիսի 14-ին, ԱԺ-ում կառավարության ժամի ընթացքում հայտարարեց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ պատասխանելով պատգամավորների հարցերին։ 

Նա, մասնավորապես, նշեց, որ տարեկան կաթիլային ոռոգում է սահմանվում շուրջ 1500 հեկտար այգիներում, այդ թվում՝ այլ տնկարկներում։ Վերջերս ժողովրդականություն են ձեռք բերում նաեւ անձրեւացիր կայանքները։

«Այնուամենայնիվ, ժամանակակից եղանակով ոռոգվում է ընդամենը մոտ 10 հազար հեկտար տարածք կամ մշակվող հողերի 2-3 տոկոսը»,-նկատեց նախարարը:

Ընդ որում, երկրում գործում են սուբսիդիաներ նման համակարգերի տեղադրման համար։

«Ջրի տնտեսումից նրանք ֆինանսապես այդքան էլ չեն շահում։ Գուցե նաեւ այն պատճառով, որ կառավարությունը սուբսիդավորում է դրա ինքնարժեքի զգալի մասը։ Ջուրը պետք է թանկանա, որպեսզի ֆերմերները տնտեսելու ավելի մեծ մոտիվացիա ունենան»,-հավելեց Քերոբյանը։ 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ