News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 26
Տեսնել լրահոսը

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) թռչնագրիպի (H5N1) վիրուսի փոխանցման ռիսկը կատուներից մարդուն ցածր է համարում։ РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ԱՀԿ գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը՝ մեկնաբանելով Լեհաստանում կենդանիների վարակման հետ կապված իրավիճակը։

Ավելի վաղ Լեհաստանի իշխանությունները ծանուցել էին H5N1 վիրուսով վարակված կատուների գրեթե 30 դեպքի մասին։ Հիվանդության աղբյուրը դեռևս անհայտ է։

Նա նշել է, որ կատուների մոտ H5N1-ով վարակվելու դեպքերը նախկինում էլ են գրանցվել, սակայն Լեհաստանում առաջին անգամ մեծ քանակությամբ վարակված կենդանիներ են գրանցվել լայն տարածքում։

Կազմակերպության ղեկավարի խոսքով՝ H5N1-ը հատկապես մտահոգիչ է, քանի որ հայտնի է, որ այն շատ վտանգավոր է մարդկանց համար, թեև ապացուցված չէ, որ այն հեշտությամբ փոխանցվում է մարդուց մարդուն։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ