
Գերմանիան փորձում է արգելակել ռազմավարական առումով կարեւոր ներդրումները Լեհաստան, հայտարարել է Լեհաստանի արտաքին գործերի փոխնախարար Պավել Յաբլոնսկին X-ի (Twitter) իր միկրոբլոգում։
Նա նշել է, որ Գերմանիայից ազդանշաններ են ստացվում այն մասին, որ «առաջիկա շաբաթներին կձեռնարկվեն Լեհաստանի համար կարեւոր ներդրումների արգելակման փորձեր»։
Յաբլոնսկին նշել է, որ միջամտության կարող են ենթարկվել Օդրա գետի նավագնացության բարելավման, Սցինոույսցի նավահանգստի ընդլայնման, Կենտրոնական հաղորդակցային նավահանգստի զարգացման աշխատանքները եւ ատոմային էներգետիկայի ոլորտի լեհական նախագծերը, հայտնել է The First News Poland-ը։
«Դրանք կարգելակվեն այսպես կոչված բնապահպանների, ակտիվիստների կողմից, որոնք հանդես են գալիս շրջակա միջավայրի պաշտպանության կարգախոսներով, եւ դուք կլսեք դա ԶԼՄ-ներում»,- ասել է նա՝ ավելացնելով, որ «իրականում խոսքը ոչ թե ինչ-որ բնապահպանության շրջակա միջավայի, այլ կոշտ բիզնեսի մասին է»։
Յաբլոնսկին նաեւ հայտարարել է, որ Գերմանիան մտադիր է հասնել կառավարության փոփոխության Լեհաստանում, որպեսզի սառեցնի նախագծերի իրականացումը։
«Նրանք ամեն ինչ կանեն, որեպսզի փոխեն կառավարությունը, որն իրականանցնում է այդ ներդրումները»,- ասել է նա՝ ավելացնելով, որ Բեռլինում պետք է այնպիսի կառավարություն, որը «կհրաժարվի ներդրումներից եւ այլեւս չի մրցակցի Գերմանիայի հետ»։
Այս տարվա աշնանը Լեհաստանում տեղի են ունենալու համընդհանուր ընտրություններ։