News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հունիս 24
Տեսնել լրահոսը

Արցախում կան սեփական կենսագրությամբ հեղինակություն վայելող դեմքեր, եւ նրանք ամեն ջանք պետք է դնեն՝ Արցախի սողացող կազմաքանդումը կասեցնելու համար։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Այլընտրանքային նախագծեր խմբի» համահիմնադիր Վահե Հովհաննիսյանը։

Դադարել լինել Երեւան-Բաքու անտեսանելի ձեռքի խաղալիքը

Անհնար է պատկերացնել, որ Անկախության հռչակագրի ընդունման 33-րդ տարում մենք ունենք.

  1. Արցախի կորստի վտանգ
  2. ՀՀ պետականության կորստի վտանգ
  3. Միասնական հասարակության կորստի փաստ

Ճակատագրական պահին ազգային հայրերի բացակայություն, առաջնորդության բացակայություն։

Հետեւաբար՝ համատարած անհուսություն. սա տարբեր որակի միլիոնավոր անհատներից կազմված բնակչություն է, որի մի մասը դեռեւս ապրում է այս տարածքներում։

Ու սա չի արել թուրքը, սա արել ենք մենք։ Այս իրականության հեղինակը հայ ժողովուրդն է՝ իր որոշ որակների պատճառով, որը չհասկացավ՝ ինչ է պետությունը, ու չդարձավ պետական մտածողությամբ ազգ եւ ժամանակին չկասեցրեց սխալ ընթացքը։

Այնուհանդերձ, հռչակագրի 33-րդ տարվան նվիրված ուղերձ-կենացներից զատ, մենք ունենք կոնկրետ խնդիրներ, որոնք պետք է արվեն ոչ թե վաղը, այլ՝ այսօր։

Խնդիր առաջին.

Արցախում կասեցնել ներքին քաոսի՝ արդեն երեւացող պրոցեսը։ Արցախում կասեցնել պետական ինստիտուտների քանդման պրոցեսը։ Դադարեցնել ներքին խառնակչությունը եւ Երեւանից կամ այլ վայրից կառավարվող որեւէ պրոցես։ Արցախը պետք է կառավարվի Արցախից։ Արցախում կան սեփական կենսագրությամբ հեղինակություն վայելող դեմքեր, եւ նրանք ամեն ջանք պետք է դնեն՝ Արցախի սողացող կազմաքանդումը կասեցնելու համար։ Արցախից դուրս կան հեղինակավոր դեմքեր, ովքեր պետք է միանան այդ գործին։ Սա մեր եւ´ խնդրանքն է, եւ´ պահանջը։ Պետք է խոսել իրար հետ, խոսել մարդկանց հետ, ովքեր չեն հասկանում են, որ կարող են լավ, ազնիվ մղումներ ունենալով՝ դառնալ «Երեւան-Բաքու անտեսանելի ձեռքի» խաղալիքը, որի նպատակը Արցախը ներսից քանդելն է։ Եթե մենք այսօր պահը բաց թողեցինք, ու պրոցեսը Արցախում գնաց կա´մ քաոսի, կա´մ խունտաների տրամաբանությամբ, համարեք՝ թեման փակ է։ Պետական ինստիտուտների պահպանում, էֆեկտիվ կառավարում, համատեղ լուծումների մշակում. սա դեպի փրկություն տանող միակ ճանապարհն է։

Խնդիր երկրորդ.

Հայաստանում սկսել զանգվածային հանրային պրոցես, որը պետք է տարբերվի նախորդ բոլորից.

ա/ Նոր հարթակով

Բ/ Նոր ասելիքով

Մենք արագ պետք է հասկանանք՝ ինչ ասել է «նոր հարթակ» եւ «նոր ասելիք»։ Մենք ունենք բոլոր նախադրյաները եւ բոլոր ռեսուրսները՝ ճիշտ աշխատելու  դեպքում էապես փոխելու աղետի տանող այս ընթացքը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Պետքարտուղարությունը բացահայտել է Բլինքենի և Փաշինյանի առաջիկա հանդիպման նպատակները
Ես այս մասին մանրամասն չեմ խոսի, բացի ասեմ, որ Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների հետ...
Արցախից շատ տեղահանվածներ՝ և՛ մեծահասակներ, և՛ երեխաներ, լիովին հյուծված են. BBC
Ըստ ՄԱԿ Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի վարչության ներկայացուցչի, հոգնած...
Արցախի պաշարման հետևանքով ստեղծված իրավիճակում ՆԳՆ ԱԻՊԾ բոլոր ստորաբաժանումներն իրականացնում են ուժեղացված ծառայություն
Սեպտեմբերի 11-ից 18-ն ընկած ժամանակահատվածում, Արցախի Հանրապետության...
Արցախի նախագահը հանդիպել է Հադրութի շրջանից տեղահանված մի խումբ բնակիչների հետ
Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը սեպտեմբերի 18-ին...
Արայիկ Հարությունյանի եղբայրը նշանակվել է Արցախի պետնախարար
Երկրի ղեկավարի մեկ այլ հրամանագրով՝ փոփոխություն է կատարվել «Արցախի Հանրապետության պետական նախարարի կողմից նախարարների գործունեության համակարգման մասին» նախագահի հրամանագրում...
Դադարել են Արցախի ԱԺ պատգամավոր Արթուր Հարությունյանի լիազորությունները
Արձանագրության հրապարակման պահից հրաժարականը համարվում է ընդունվա…
Ամենաշատ