News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունիս 19
Տեսնել լրահոսը

Մեղրասեր բրդոտներն այնքան հաճախ են հայտնվում Վայոց ձորում, որ բջջային հեռախոսներով նրանց ֆիքսելը սովորական է դարձել: Շատին գյուղում արջերը հայտնվում են օրվա ցանկացած ժամի: Իսկ թե ինչ վարքագիծ կդրսևորեն՝ կախված է սնունդ հայթայթելու ցանկությունից: Վերջին անգամ, կենդանուն իր մեղվանոցի տարածքում՝ Եղեգիս գետի ակունքի մոտ, շուրջ 2300 մետր բարձրության վրա, դեմ առ դեմ հանդիպել է ֆերմեր Նորայր Մարտիրոսյանը: Միայն թե դա եղել է ոչ թե քոթոթ, այլ հսկայական արջ: Մեղվափեթակներն անվնաս են մնացել արևային էներգիայով սնուցվող «էլեկտրական հովվի»՝ նոր տեխնոլոգիայի շնորհիվ:

 

«Առաջին անգամ էլեկտրական հովիվի ուժը զգացի այդ օրը՝ կեսգիշերն անց: Շունն անհանգիստ էր, դուրս եկանք վրանից ու տեսանք, որ արջը մոտեցել է, ուզում է մեղվափեթակը տանի: Դիպել էր «էլեկտրական հովիվին» ու մոլորված կանգնել. ելք էր փնտրում՝ ոնց անի, որ հասնի մեղվափեթակին: Փորձեցինք արջին քշել, պտտվեց, փորձեց մեկ այլ դիրքից մոտենալ ամենամոտ մեղվափեթակին: Ու էդպես շուրջ կես ժամ փորձերից հետո զայրացած գետն անցավ, մտավ դիմացի ծառերի մեջ ու գնաց: Երբեք չէի պատկերացնի, որ արջը կարող է մեկ-երկու քայլի վրա լինել մեղվափեթակից: Անակնկալի գալով՝ անգամ չհասցրեցի հեռախոսով ֆիքսել: Արջն այնքան մեծ էր, որ մի փեթակով դժվար բավարարվեր»,-ասել է ֆերմեր Նորայր Մարտիրոսյանը:

Ֆերմերներն արդյունավետ են համարում Վիվա-ՄՏՍ-ի և Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) համատեղ ծրագիրը: Դրա իրական արդյունքն առանց բերքի կորստի իրականացվող մեղրաքամն է: Թեև եղանակային պայմանների առումով տարին բարենպաստներից չէր  մեղվաբուծության համար, սակայն լավ բերք ստանալ հաջողվել է՝ մեղվափեթակները երկու, երեք դաշտ տեղափոխելու շնորհիվ: Շարժական «էլեկտրական հովիվներն» ապահովել են դրանք տեղից տեղ տանելու և շատ արագ նոր տարածքում նորից ցանկապատելու ճկունությունը: Մեղուներն աշխատել են ժրաջան, չեն խառնվել այլ փեթակների, ավելի շատ շրջանակ են գործել ու անարատ բերք ապահովել: Ավելացել է փեթակների թիվը. հիսուն փեթակով սար են բարձրացել, ութսունով՝ վերադարձել: Գործած շրջանակների թիվը հասել է երեք հարյուրի, ավելացել է արտադրված մեղրի քանակը: Արդեն ութ տարի մեղվաբուծությամբ զբաղվող Նորայրը վստահ է, որ առանց «էլեկտրական հովվի» օգնության արջի հարձակման հետևանքներից խուսափել չէր լինի: Այժմ մեղուներին նախապատրաստում են տարբեր հիվանդությունների դեմ կանխարգելիչ պատվաստումների՝ հաջորդ տարի ավելի լավ բերք ստանալու ակնկալիքով:

Վիվա-ՄՏՍ-ն ու Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) էկոհամակարգի պահպանման մասին հոգ են տանում ոչ միայն միջազգայնորեն հռչակված կոնկրետ օրերի շրջանակում, այլ գրեթե ամենօրյա ռեժիմով՝ երկարատև արդյունք ապահովող ծրագրերի միջոցով: Տարիների գործընկերներն առաջնահերթություն են համարում համայնքներում նոր տեխնոլոգիաների ներդրման գործընթացն ու դրանց կիրառման նպատակով իրականացվող դասընթացները: Ֆերմերը կարող է 10-15 րոպեում ցանկապատել 1 Հա տարածք: Բնապահպանական մարտահրավերները լուծվում են նոր տեխնոլոգիաների կիրառման շնորհիվ՝ ձևավորելով էկոլոգիական գիտակցություն:

20230814_143622 (2).jpg (75 KB)

20230814_180213 (2).jpg (35 KB)

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վիվա-ՄՏՍ. ««Անհատական օգնական» ծրագրի շահառու է դարձել Արցախից տեղահանված չորս ընտանիք
Դավիթի վերականգնողական բուժման հարցը դարձել է առաջնային և տևական...
ԵՊՀ-ի և Ucom ընկերության միջև կնքվել է համագործակցության հուշագիր
Երկու կառույցները համատեղ կազմակերպելու և անցկացնելու են բաց դասեր, սեմինարներ ու քննարկումներ...
Ucom -ի աջակցությամբ ամփոփվեց «Արևորդի» 12-րդ միջազգային բնապահպանական փառատոնի արդյունքները
Արևորդի փառատոնը միշտ եղել է իմ սիրելի միջոցառումներից մեկը, իսկ այսօր ես ուրախ եմ տեսնել Ucom-ի աջակցությամբ Երիտասարդական անկյան ծնունդը...
«Էլեկտրական հովիվների» հերթական խմբաքանակը հասել է ֆերմերներին
Վայոց ձորի մարզում մարդ-վայրի բնություն անվնաս համակեցությունն ապահովելու համար «էլեկտրական հովիվների» հերթական խմբաքանակն է տրամադրվել համայնքներին...
Նոր տեխնոլոգիաները՝ վայրի բնության և ֆերմերային տնտեսությունների պահպանման երաշխիք (ֆոտո)
Կենդանու ամեն այցից հետո ֆերմերներն սկսում են հաշվել իրենց տնտեսությանը հասցված վնասի չափը...
«TOURIST UNLIM» սակագնային պլան. անսահմանափակ ինտերնետ՝ Հայաստանում ճամփորդելիս
300 րոպե փաթեթը սպառելուց հետո սակագնային պլանի շրջանակում  բաժանորդը ստանում է նաև 10 000 ներցանցային րոպե...
Ամենաշատ