
Թեհրանը Եվրամիության եւ եվրոպական երեք երկրների՝ Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի եւ Գերմանիայի որոշումը ՝ չկատարելու Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (ԳՀՀԾ) վերաբերյալ իրենց պարտավորությունները համարում է անօրինական եւ հակասում է ՄԱԿ – ի Անվտանգության խորհրդի 2231 բանաձեւին, որն ամրագրել է այդ համաձայնագրի ստեղծումը։ Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ-ն։
Նախօրեին ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը հայտնել է, որ Ֆրանսիայի, Գերմանիայի եւ Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարները տեղեկացրել են իրեն 2023 թվականի հոկտեմբերի 18-ից հետո Իրանի դեմ պատժամիջոցները պահպանելու մտադրության մասին, քանի որ կարծում են, որ Թեհրանը չի կատարում միջուկային ծրագրի վերաբերյալ գործարքի պայմանները։ Նրա խոսքով՝ նախարարների նամակը փոխանցվել է իրանական միջուկային ծրագրի շուրջ գործարքի մյուս մասնակիցներին՝ Չինաստանին, Իրանին եւ Ռուսաստանին: Նույն օրը Միացյալ Թագավորության ԱԳՆ-ն հայտարարել է, որ ԵՄ -ն նախատեսում է Իրանի դեմ սահմանափակումները, որոնք սահմանվել են ՄԱԿ-ի շրջանակներում, ներառել ազգային պատժամիջոցների ռեժիմներում:
Իրանի ԱԳՆ-ն հիշեցրել է, որ համաձայնագրից Վաշինգտոնի դուրս գալուց հետո Իսլամական Հանրապետությունը եվրոպական երեք երկրներին մեկ տարի է տրամադրել ԱՄՆ-ի այդ քայլը փոխհատուցելու համար, իսկ հետո սկսել է գործել աստիճանաբար՝ դիվանագիտության հնարավորությունը պահպանելու համար:
Թեհրանն ընդգծել է, որ կասկած չկա, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը համապատասխան կերպով եւ ԳՀՀԾ-ում իր իրավունքների շրջանակներում պատասխան կտա այդ անօրինական եւ սադրիչ գործողությանը եւ ԳՀՀԾ-ի եւ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2231 բանաձեւի վերաբերյալ Եվրամիության, Ֆրանսիայի, Գերմանիայի եւ Անգլիայի պարտավորությունների ակնհայտ խախտմանը։