Մուամար Քադաֆիին բռնել են Լիբիայի Սիրտ քաղաքում: Այս մասին հաղորդում է «Ալ Ջազիրա» հեռուստաալիքը:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 19-ին, հաղորդվում էր Սիրտի գրոհի մասին: Դա Լիբիայի միակ քաղաքն է, որը մինչ օրս մնում է Մուամար Քադաֆիի կողմնակիցների ձեռքին:
Հաղորդվում է, որ մարտերի արդյունքում, վիրավորվել է մի քանի տասնյակ մարդ:
Լիբիայի նոր իշխանությունները չեն բացառում, որ հենց այդ քաղաքում է թաքնվում գնդապետ Քադաֆին:
Ավելի վաղ հայտարարվել էր, որ ապստամբները Քադաֆիի կողմնակիցներից գրավել են Բանի Վալիդ քաղաքը




























