News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը


Այս նախագծով փորձ է արվում պաշտպանել հեռուստաընկերություններին ֆինանսական հոսքերը: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 24-ին, ԱԺ-ում «Տեսալսողական մեդիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին նախագծի քննարկման ժամանակ նշեց  ՔՊ-ական պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը՝ ներկայացնելով նախագիծը:

«Տարիներ շարունակ գործել է համակարգ, երբ, ըստ էության,  գովազդային շուկայի ֆինանսական բաշխումները տեղի է ունեցել մեկ կազմակերպության կողմից։ Այդ կազմակերպությունը  պետք է տար կամ տվել է ռեյտինգներ հեռուստաընկերություններին, բայց այդ ռեյտինգները միշտ եղել են կոնկրետ հեռուստաընկերությունների մասով, եւ օրինակ, միջազգային գովազդատուները իրենց գովազդային գումարները, հաշվի առնելով այդ կազմակերպության տված չափիչ տվյալները, ուղղել են կոնկրետ հեռուստաընկերությունների:

Հիմա այս նախագծով առաջարկվում է  այսուհետ հանրային մուլտիպլեքսում առկա  հեռուսաընկերությունների 50+ տոկոսը պետք է միանան, ստեղծեն խորհուրդ, որը կընտրի այն  կազմակերպությանը, որը չափում կիրականացնի, իրենք էլ վերահսկողություն կունենան այդ չափիչ ընկերության նկատմամբ»,- ասաց Սիսակ Գաբրիելյանը՝ հավելելով, որ այդ չափիչ կազմակերպությունը պարտադիր այդ տվյալները պետք է անվճար տրամադրի Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովին:

Նա հավելեց, որ սա մի կողմից պաշտպանում  է հեռուստաընկերություններին, մյուս կողմից գովազդատուներին։ «Նույն գովազդատուները, ովժրոնք տարիներ շարունակ գումար են վճարել իրենց ապրանքանիշների գովազդի համար,  հաշվի առնելով նաև այն միջազգային աուդիտը, որը պատվիրել էին  մի քանի հեռուստաընկերություններ,  փաստել էր, որ չափիչ գործընթացը չի համապատասխանել  իրականությանը: Կարող ենք ասել, որ նաև այդ գումարները որոշակիորեն անարդարացիորեն են բաշխվել  գովազդատուների մասով, իսկ հեուստաընկերությունների մասով իրենք շատ լավ հասկանում են, թե կոնկրետ  որտեղ են հոսել այդ գումարները, կոնկրետ որ հեռուստաընկերություններն են տուժել չափիչ ընկերության կամ կարգավորումների այս համակարգի արդյունքում»,- ասաց Գաբրիելյանը:

Նախագծի համաձայն, «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում լրացում կատարելու անհրաժեշտությունը պայմանավորված է հեռուստաալիքների և առանձին հաղորդումների վարկանիշավորման և հեռուստալսարանի պահանջարկի ու նախընտրությունների ուսումնասիրություն համակարգի ներդման միտումներով: Օրենսդրական նախաձեռնությամբ նախատեսվում է սահմանել հեռուստալսարանի չափման գործիքակազմ, ստեղծել հեռուստատեսային ինդուստրիայի կոմիտե և չափելի դարձնել գովազդային շուկային գնագոյացման սանդղակը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ucom ընկերության գլխավոր տնօրենը խոսել է անձնային աճի և կառավարման որակի մասին
Պարոն Յիրիկյանի ելույթը նվիրված է եղել «Անձնային աճը և զարգացումը՝ որպես արդյունավետ ղեկավար դառնալու գրավական» թեմային...
Միայն Ucom-ի բաժանորդները կկարողանան դիտել EURO 2024-ի բոլոր խաղերը
Ֆուտբոլային առաջնության խաղերը ցուցադրվելու են  Արմենիա TV և Արմենիա Պրեմիում հեռուստաալիքներով...
Ucom-ի ֆիքսված ցանցը գործարկվել է Նոր Հաճնում
Քաղաքի բնակիչները կարող են օգտվել ֆիքսված ինտերնետից, շարժական կապի ծառայություններից և հեռուստատեսությունից մեկ փաթեթում՝ ավելի մատչելի գնով...
Team-ը խթանում է բիզնես կրթությունը․ բացվեց CaseKey ակադեմիան (ֆոտո)
Վստահելով CaseKey-ի թիմին և հաշվի առնելով տարիների արդյունավետ համագործակցությունը՝ Team Telecom Armenia-ն դարձել է Ակադեմիայի գործընկերը...
Ucom-ի գլխավոր տնօրենը մասնակցել է Առաջնորդության դպրոցի ավարտական միջոցառմանը
Դուք էլ, որպեսզի դառնաք լավ առաջնորդներ պիտի չվախենաք ստեղծագործ, հետևողական ու վստահ լինել ձեր աշխատանքի մեջ...
Հայտնի են դարձել EWC 2024 Հայաստանի ազգային հաղթողները (ֆոտո)
2019 թվականից ի վեր EWC-ն վերածվել է աշխարհի ամենամեծ և ամենատարբեր ստարտափ մրցույթների և աջակցության ծրագրերի հարթակի...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ