News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 29
Տեսնել լրահոսը

Փորձելով տաքացնել մեքենան որքան հնարավոր  արագ՝ վարորդները հաճախ դիմում են վտանգավոր մեթոդի։ Այս մասին տեղեկացրել է ավտոփորձագետ Սերգեյ Պոնոմարյովը, հայտնել է «Автоновости дня» պորտալը։

«Օրինակ, երբեմն մեքենայի տակ դնում են փոքր էլեկտրական սալիկներ։ Տրամաբանությունն այս է. դնեմ սալիկը յուղի պոդոնի տակ, տաքացնեմ, ու շարժիչը կաշխատի։ Բայց հնարավոր է նույն էֆեկտը, ինչ եւ տապակի դեպքում. յուղն սկսում է եռալ եւ կորցնել իր հատկությունները»,- ասել է Պոնոմարյովը։

Վարորդները վտանգի են ենթարկվում նաեւ այն ժամանակ, երբ օգտագործում են ֆենը, որը ժամանակակից շատ մեքենաներում պլաստիկից է եւ հեշտ է հալվում։ Դա կարող է տեղի ունենալ ներսում եւ խափանել համակարգի աշխատանքը։

Տարածված սխալներից է նաեւ եռացած ջուրը, երբ ավտոսիրողները այն լցնում են կամ դիմապակու, կամ կոլեկտորի վրա։ Թե՛ մեկը, թե՛ մյուսը հաճախ ճաքում են եւ հանգեցնում չնախատեսված ծախսերի։

Վարորդնեը հաճախ օգտագործում են նաեւ էլեկտրական ջերմային «թնդանոթ»։ Այն վտանգավոր է նրանով, որ դրա արձակած գոլորշին  կարող է հալեցնել բոլոր դեկորատիվ տարրերը, ինչն, ի վերջո, կարող է հանգեցնել վառելիքի արտահոսքի եւ հրդեհման։

Վերջապես, կտրականապես արգելվում է մեքենան տաքացնել գազային ջեռուցչի կամ բաց կրակ ունեցող մեկ այլ միջոցի օգնությամբ։ Վառելիքը եւ յուղը շարժիչ մեջ այդ դեպքում հեշտությամբ բռնկվում են, եւ մեքենան պարզապես կայրվի, նախազգուշացրել է Պոնոմարյովը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հազվագյուտ Ferrari-ն աճուրդի կհանվի
Վաճառքի համար այս մեքենաները գտնելը գրեթե անհնար է: Դրանցից միայն 10-ն են կառուցվել 1990-ականների...
Չինաստանն ամրապնդում է ավտոմեքենաների աշխարհի խոշորագույն արտահանողի իր կարգավիճակը
Ապրիլին «չինականները» վերցրել են ներմուծման 94 տոկոսը...
Ֆորմուլա 1-ի ավտոարշավորդի Ferrari F512M-ը վերադարձվել է առևանգումից գրեթե 30 տարի անց
Հետաքննությունը պարզել է, որ գողությունից անմիջապես հետո մեքենան տեղափոխվել է Ճապոնիա և մնացել այնտեղ մինչև 2023 թվականի վերջին այն Մեծ Բրիտանիա է բերվել
Հայտնի է դարձել «Volga» նոր ավտոմեքենաների մոտավոր արժեքը
Volga սեդանի արժեքը համեմատելի կլինի Lada Aura-ի գնի հետ...
Kia-ն ներկայացնում է EV3 էլեկտրական քրոսովերը՝ ֆուտուրիստական ​​դիզայնով և բարձր տեխնոլոգիական ինտերիերով
Kia EV3-ը Հարավային Կորեայում վաճառքի կհանվի 2024 թվականի հուլիսին, իսկ Եվրոպայում՝ մի փոքր ավելի ուշ...
Հայտնի է դարձել աշխարհի ամենահուսալի մեքենաների ցանկը
Վարկանիշային աղյուսակը գլխավորել է 2010–2015 թվականների արտադրության Hyundai Elantra-ն...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ