Իրանի հետախուզության նախարարությունը հայտարարել է, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման երկու ահաբեկիչներ, որոնք մասնակցել են Քերմանում հունվարի 3-ին տեղի ունեցած ահաբեկչությանը, անվտանգության ուժերի հետ զինված բախման ընթացքում սպանվել են, հայտնում է «IRNA» գործակալությունը։
Հաղորդվում է, որ ձերբակալվել են նաև ահաբեկչական խմբավորման մի շարք առաջնորդներ։
Իրանի ազգային անվտանգության նախարարությունը հայտարարել է հարձակողական և պաշտպանական գործողությունների շարունակելու և նախանշված տարածքներում անվտանգության ուժերի ակտիվ ներկայության մասին։