News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

«Հայ հասարակությունը սխալ է գիտակցում „եվրաինտեգրացիա“ բառի բովանդակությունը, որի մասին այդքան խոսում են հանրապետության բարձրաստիճան պաշտոնյաները»,- 2010 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ նոյեմբերի 5-ին հայտարարել է եվրոպական ինտեգրացիայի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը։

«Վերջերս սոցիոլոգիական ծառայություններից մեկի անցկացրած հարցումների արդյունքում պարզվել է, որ հայ հասարակության մեջ „եվրաինտեգրացիա“ խոսքի տակ հասկանում են շատ վատ բաներ»,-ասել է նա։

Ամեն դեպքում, 2010 թվականի բյուջեի նախագծով Հայաստանը եվրաինտեգրացիայի ծախսերի համար նախատեսում է հատկացնել 233 մլն դրամ, թեեւ այս ծախսերը փակվում են եվրոպական կազմակերպությունների կողմից տրված դրամաշնորհներով եւ վարկերով։ Ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանը հայտնել է, որ օրերս Եվրահանձնաժողովի առաջարկով Եվրամիությունը որոշում է ընդունել Հայաստանին 100 մլն եվրո տրամադրելու, որից 35 մլն գրանտի, իսկ 65 մլն վարկի տեսքով։ Միջոցները կտրամադրվեն 2010 թվականի առաջին եւ 4-րդ եռամսյակներում։ Սակայն, ինչպես նշեց Սաֆարյանը, քանի դեռ փողերը չեն ստացվել, դրանք չեն արտացոլվի բյուջեում։ Եվս 14 մլն եվրո կտրամադրվի Հայաստանին 3 տարվա ընթացքում եվրոպական հարեւանություն քաղաքականության ծրագրի շրջանակներում։ Այս միջոցներից վերջինը կստացվի 2010 թվականին։ Այս միջոցներից 11 մլն եվրո կուղարկվի կրթական ծրագրերին եւ եւս 4-ը դատաիրավական ոլորտի բարեփոխումներին։ «Արեւելյան գործընկերություն» ծրագրի մասնակից-երկրներին կտրվի 600մլն եվրո։ «Եվրոպական հարևանություն» ծրագրի շրջանակներում սևծովյան ավազանի երկրներին կտրամադրվի 18 մլն եվրո։ Եվրոպական Միությունը, իբրեւ դրամաշնորհ, 2 մլն կտրամադրի Հայաստանին՝ միջուկային անվտանգության եւ 3մլն էլ՝ պարենային անվտանգության ապահովման համար։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հրապարակ». Գաղտնի պայմանավորվածություննե՞ր են ձեռք բերվել
Բանն այն է, որ ՔՊ-ում էլ խուլ դժգոհություն կա` ամիսներ շարունակ Փաշինյանը նրանց կերակրել է Եվրոպա գնալու...
Հայտնի է Փաշինյան-Բլինքեն-ֆոն դեր Լայեն հանդիպման ժամը
Այցի շրջանակում վարչապետ Փաշինյանը հանդիպում կունենա նաև ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության...
ՀՀ իշխանությունը պետք է որոշի՝ ուզո՞ւմ է, թե ոչ ԵՄ մտնելու թեկնածու դառնալ. Նրանք չեն ձևակերպել այդ խնդրանքը. Դըկոտինյի
Հայաստանը թեքվել է դեպի Եվրոպա. Այդ մերձեցումն արդեն սկսվել է…
Սա պատմական օր է եվրոպական ընտանիքի համար. Արարատ Միրզոյանը շնորհավորել է Վրաստանին, Ուկրաինային և Մոլդովային
Դեկտեմբերի 14-ին Եվրոպական խորհուրդը որոշում է կայացրել Վրաստանին ԵՄ անդամակցության թեկնածուի...
«Դա մի ուղղություն է, որի հետ կապված ես շատ դրական տրամադրվածություն ունեմ». Ալեն Սիմոնյանը՝ եվրաինտեգրման մասին
Ոչ ոք չի կարող ժխտել, որ երբ, օրինակ, մեր գործընկերները աբսուրդի հասնող հայտարարություններ էին անում…..
Հայաստանում կա եվրաինտեգրման գաղափար, բայց կա նաև ոչ բլոկային պետություն դառնալու գաղափարը. Արմեն Գրիգորյան
Իսկապես, Հայաստանի ժողովրդավարությունը հաճախ թիրախավորվում է ու դրանից պաշտպանվելու համար անհրաժեշտ է...
Ամենաշատ