News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հունիս 24
Տեսնել լրահոսը

Իրանի իշխանությունները կեղծ ընկերությունների գաղտնի հաշիվներ են բացել բրիտանական Lloyds եւ Santander UK  բանկերում՝ ամերիկյան պատժամիջոցները շրջանցելու համար, նշվել է The Financial Times (FT) թերթի հետաքննությունում։

Պարբերականի տվյալներով՝ Lloyds-ը եւ իսպանական Santander բանկի բրիտանական մասնաճյուղը հաշիվներ են տրամադրել Միացյալ Թագավորությունում գրանցված ընկերություններին, բայց իրականում դրանք պատկանել են Petrochemical Commercial Company (PCC) իրանական պետական ընկերությանը։ Ավելի վաղ ԱՄՆ իշխանությունները PCC-ին մեղադրել էին միլիոն դոլար հավաքելու մեջ՝ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի «Ալ-Քուդս» հատուկ նշանակության ուժերի համար։

PCC-ն եւ նրա դուստր ընկերությունը Մեծ Բրիտանիայում՝ PCC UK-ը, ամերիկյան պատժամիոցների տակ են 2018թ. նոյեմբերից։ FT-ի համաձայն՝ PCC UK-ն այդ ամբողջ ժամանակ շարունակել է աշխատել Լոնդոնի կենտրոնում գտնվող օֆիսից՝ օգտագործելով կեղծ կազմակերպությունների բարդ ցանցը թագավորությունում եւ այլ երկրներում, այդ թվում Չինաստանում եւ Թուրքիայում։ Այդ ընկերություններից մեկը՝ Pisco UK-ն, գրանցված էր Սուրեյ կոմսությունում եւ բիզնես-հաշիվ ուներ Santander UK-ում։

FT-ն հիշեցրել է, որ 2019թ. ԱՄՆ ֆիննախի օտարերկրյա ակտիվների վերահսկման վարչությունը նշանակել է ավելի քան 1 մլրդ դոլարի տուգանք Standard Chartered եւ UniCredit բանկերին՝ հակաիրանական պատժամիջոցները խախտելու համար։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Ապառիկը տեղում»-ից դեպի «Ապառիկը քո սմարթֆոնում»
Բավական  է միայն վաճառակետում  հայտնել ապառիկ տարբերակով գնում կատարելու  ցանկության մասին, և հետագա ողջ գործընթացը կիրականացվի մի քանի պարզ քայլով...
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը կես միլիոն դոլարի պարտատոմսեր է գնել «Արդշինբանկից». «Հետք»
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով է ներկայացրել 2023թ․ գույքի և եկամուտների տարեկան հայտարարագիր, ինչից պարզ...
ՎՏԲ-Հայաստան Բանկը վերաբացել է Նոր Նորքի մասնաճյուղը (ֆոտո)
Վերանորոգված մասնաճյուղում հաճախորդներին հասանելի են հաշվարկադրամարկղային ծառայություններ, վարկային և խնայողական պրոդուկտներ և վճարային քարտեր...
Երազանքիդ ղեկին Ամիօ-ի հետ. մասնակցում ենք տարվա ամենամեծ և ամենաթեժ ավտոմոբիլային միջոցառմանը
Ամիօ բանկը նույնպես մասնակցելու է միջոցառմանը, որտեղ ներկայանալու է ավտովարկավորման բացառիկ առաջարկով...
Յունիբանկի երկու Visa քարտապաններ կմեկնեն Փարիզ՝ Օլիմպիական խաղերը դիտելու (ֆոտո)
Ամենալավագույն բանկերից մեկն է Հայաստանում՝ իր առաջարկներով, սպասարկման որակով...
Ֆասթ Բանկի աջակցությամբ կայացել է «Լա Բոհեմ» և «Շերբուրգյան հովանոցներ» բալետային ներկայացումների առաջնախաղը
«Լա Բոհեմ»-ն Ազնավուրի կերպարի, անցած կյանքի և զգացմունքների այլաբանական արտապատկերումն էր...
Ամենաշատ