News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հունիս 25
Տեսնել լրահոսը

«Վրաստանի բանկի» սեփականատեր «Bank of Georgia Group PLC»–ն հայտարարել է Հայաստանի խոշորագույն բանկերից մեկի՝ «Ամերիաբանկի» 100% բաժնետոմսերի գնման շուրջ ձեռք բերված «պայմանական համաձայնության» մասին։ Այս մասին հաղորդում է «Վրաստանի բանկ» ընկերության մամուլի ծառայությունը:

Նշվում է, որ վրացական կողմը վճարելու է 303,6 մլն դոլար։

«Գործարքի վերջնական ավարտից հետո «Ամերիաբանկը» կշարունակի խմբի կազմում աշխատել գործող մենեջմենթով: Միևնույն ժամանակ ընկերությունը կպահպանի իր սեփական ապրանքանիշը»,– ասված է հաղորդագրությունում։

Bank of Georgia Group PLC-ի տնօրենների խորհրդի նախագահ Մել Կարվիլը մեկնաբանել է. «Այս գործարքը նշանակալի հանգրվան է Խմբի համար և նոր էջ մեր ռազմավարական զարգացման մեջ: Ամերիաբանկի միջոցով մենք պատրաստվում ենք մուտք գործել Հայաստան՝ տարածաշրջանի ամենաարագ զարգացող տնտեսություններից մեկը: Ամերիաբանկն ունի լավ գնահատված և փորձառու կառավարչական թիմ, և ես ուրախ եմ, որ նրանք կմնան գործարքի ավարտից հետո»:

Bank of Georgia Group PLC-ի գլխավոր գործադիր տնօրեն Արչիլ Գաչեչիլաձեն մեկնաբանել է գործարքը՝ նշելով. «Այսօր մենք հայտարարեցինք Հայաստանի առաջատար ունիվերսալ բանկի բաժնետոմսերի 100%-ի պայմանական գնման առաջարկի մասին: Ամերիաբանկն աճող և շահութաբեր բանկ է, որն ունի ուժեղ հաճախորդների արտոնություն: Մենք Ամերիաբանկին տեսնում ենք որպես գրավիչ հարթակ՝ մեծացնելու մասշտաբները և հետագայում զարգացնել մեր բիզնեսը՝ ներդնելով որոշ հաջողություններ, որոնք Խումբն արդեն հասցրել է վրացական շուկայում»:

Գործարքի ավարտից հետո Խումբը մտադիր է նաև փոխել իր անունը՝ նոր էջ նշելով իր զարգացման մեջ՝ երկու առաջատար ունիվերսալ բանկերով գրավիչ բարձր աճ ունեցող շուկաներում:

Հիշեցնենք, որ այժմ «Ամերիաբանկի» բաժնետերերն են «Իմաստ Գրուպ» ընկերությունը (նախկին «Ամերիա Գրուպը», որի բաժնետոմսերի 48,82%–ը հիմնադրվել է Ռուբեն Վարդանյանի կողմից), Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (17,71 %), Ասիական զարգացման բանկը (13,91 %), ինչպես նաև «ESPS Group»–ը, որում ընդգրկված են «Ameria Group»–ի մի շարք մենեջերներ (12,05%):

2023 թ. տարեվերջի դրությամբ «Ամերիաբանկի» ակտիվները կազմել են 1 տրլն 410 մլրդ դրամ։ Ակտիվների ծավալով բանկը տարիներ շարունակ ՀՀ–ում առաջատարն էր, սակայն վերջին տարիներին առաջատարին դիրքերը զիջել է Արդշինբանկին:

Ինչ վերաբերում է Bank of Georgia-ին, ապա նրա ամենամեծ բաժնետերը «Georgia Capital»–ն է, սակայն բաժնետոմսերը պատկանում են այնպիսի ներդրումային կազմակերպությունների, ինչպիսիք են «JP Morgan»-ը, «BlackRock»-ը, «Vanguard»-ը և այլն:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Ապառիկը տեղում»-ից դեպի «Ապառիկը քո սմարթֆոնում»
Բավական  է միայն վաճառակետում  հայտնել ապառիկ տարբերակով գնում կատարելու  ցանկության մասին, և հետագա ողջ գործընթացը կիրականացվի մի քանի պարզ քայլով...
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը կես միլիոն դոլարի պարտատոմսեր է գնել «Արդշինբանկից». «Հետք»
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով է ներկայացրել 2023թ․ գույքի և եկամուտների տարեկան հայտարարագիր, ինչից պարզ...
ՎՏԲ-Հայաստան Բանկը վերաբացել է Նոր Նորքի մասնաճյուղը (ֆոտո)
Վերանորոգված մասնաճյուղում հաճախորդներին հասանելի են հաշվարկադրամարկղային ծառայություններ, վարկային և խնայողական պրոդուկտներ և վճարային քարտեր...
Երազանքիդ ղեկին Ամիօ-ի հետ. մասնակցում ենք տարվա ամենամեծ և ամենաթեժ ավտոմոբիլային միջոցառմանը
Ամիօ բանկը նույնպես մասնակցելու է միջոցառմանը, որտեղ ներկայանալու է ավտովարկավորման բացառիկ առաջարկով...
Յունիբանկի երկու Visa քարտապաններ կմեկնեն Փարիզ՝ Օլիմպիական խաղերը դիտելու (ֆոտո)
Ամենալավագույն բանկերից մեկն է Հայաստանում՝ իր առաջարկներով, սպասարկման որակով...
Ֆասթ Բանկի աջակցությամբ կայացել է «Լա Բոհեմ» և «Շերբուրգյան հովանոցներ» բալետային ներկայացումների առաջնախաղը
«Լա Բոհեմ»-ն Ազնավուրի կերպարի, անցած կյանքի և զգացմունքների այլաբանական արտապատկերումն էր...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ