News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հունիս 25
Տեսնել լրահոսը

Bank of Georgia Group-ը եւ Ամերիաբանկը այսօր հայտարարեցին, որ բանակցությունների արդյունքում համաձայնության են եկել BOGG-ի կողմից բանկի ձեռքբերման շուրջ։ Դատելով երկու կողմերի հայտարարություններից,  սա Հայաստանի բանկային համակարգի համար կարեւոր գործարք է լինելու, քանի որ Խմբի միջոցով Ամերիաբանկն արդյունքում կարող է դառնալ Լոնդոնի միջազգային բորսայում ցուցակված միակ ֆինանսական կառույցը Հայաստանում։ Սա կարեւոր է՝ հատկապես հաշվի առնելով HSBC Հայաստանի վաճառքի ընթացիկ գործընթացները։ Մյուս կողմից, սակայն, այս գործարքը հասարակության շրջանում առաջացրել է բազմաթիվ հարցեր, որոնք պարզաբանելու խնդրանքով դիմել ենք Ամերիաբանկին։ 

Այսօր BOGG-ն և Ամերիաբանկը հայտարարեցին բանկի բաժնետոմսերի ձեռքբերման շուրջ համաձայնության հասնելու մասին։ Մինչև գործարքի կնքումը դեռևս հաստատման մի քանի գործընթացներ կան։ Ձեր կանխատեսումներով ե՞րբ կկայանա վերջնական գործարքը։

Ճիշտ եք, գործարքը դեռ պետք է հաստատվի, կողմերը հայտարարել են միայն բանակցությունների փուլի ավարտի մասին։ Այն դեռ պետք է հաստատվի Ամերիաբանկի և BOGG PLC-ի բաժնետերերի ընդհանուր ժողովների, ինչպես նաև հավանության արժանանա կարգավորող մարմինների՝ ներառյալ ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։ Գործընթացի ավարտի մասին հստակ ժամկետներ չկան, թեև ակնկալում ենք, որ գործընթացը կարող է ամփոփվել առաջիկա մի քանի ամիսների ընթացքում:

Հաշվի առնելով, որ Ամերիաբանկի հիմնական բաժնետեր Ռուբեն Վարդանյանն այս պահին անազատության մեջ է, ո՞վ է բանակցում BOGG-ի հետ։

Պարոն Ռուբեն Վարդանյանն ուղղակիորեն չի հանդիսանում Բանկի բաժնետեր: Ամերիաբանկի 48.82% բաժնետեր է Իմաստ Գրուպը, որում էլ Ռուբեն Վարդանյանի բաժնեմասը հանձնված է հավատարմագրային կառավարման:

Իմաստ Գրուպը Ամերիաբանկի հինգ բաժնետերերից մեկն է, որը չի տիրապետում քվեարկող բաժնետոմսերի մեծամասնությանը։ Բանկի բաժնետերերի կազմում են նաև Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը, Ասիական զարգացման բանկը, Աֆեյան հիմնադրամը։ 

Յուրաքանչյուր բաժնետեր կարող է որոշումներ կայացնել միայն իր տնօրինության տակ գտնվող բաժնեմասի վերաբերյալ, իսկ գործարքի հաստատումը պետք է տեղի ունենա բոլորի համատեղ որոշմամբ։

Գործարքը տարբեր ենթադրությունների տեղիք է տվել, մասնավորապես այն պատճառով, որ Ռուբեն Վարդանյանը շուրջ 5 ամիս գտնվում է ադրբեջանական բանտում։ Ի՞նչ կասեք այս խոսակցությունների վերաբերյալ, ե՞րբ են սկսվել գործարքի շուրջ բանակցությունները։

Նախ նշենք, որ բաժնետիրական կազմի փոփոխության վերաբերյալ գործընթացը սկիզբ է առել դեռևս երկու տարի առաջ: Այս գործընթացում ներգրավված են եղել բոլոր բաժնետերերը:

Ի՞նչ փոփոխությունների կարող է հանգեցնել գործարքը երկու բրենդների համար, սեփականատիրոջ փոփոխությունը որևէ ազդեցություն կունենա՞ Ամերիաբանկի հաճախորդների համար։

Գործարքի հաստատման պարագայում Ամերիաբանկը կշարունակի բիզնեսի ընդլայնումն ու զարգացումն իր բրենդի ներքո և գործող ղեկավար թիմի առաջնորդությամբ` հավատարիմ իր որդեգրած արժեքներին, հռչակած առաքելությանն ու տեսլականին: Որևէ փոփոխություն տեղի չի ունենալու այս հնարավոր գործարքի հաստատման պարագայում: Այս գործարքը միայն ենթադրելու է փոփոխություն բանկի բաժնետիրական կազմում: Նշենք, որ նախկինում բաժնետիրական կազմի փոփոխություններ եղել են, և դրանք երբևէ չեն ազդել, և այս պարագայում էլ չեն ազդի Ամերիաբանկի գործունեության վրա: Այս ամենը շեշտադրելու համար այս գործարքի կապակցությամբ BOGG Խումբը նախաձեռնելու է իր անվան փոփոխության գործընթաց` իր անդամների ինքնուրույնությունը և իր միջազգային գործունեության ընդլայնման այս նոր փուլը ընդգծելու համար:

Ավելին, այս հնարավոր գործարքի հաստատման պարագայում Ամերիաբանկը հասանելիություն կստանա համաշխարհային ֆինանսական շուկաներին` կապիտալի ներգրավման ու ներդրումներ կատարելու համար, որը, բնականաբար, իր դրական ազդեցությունը կունենա և նոր հնարավորություններ կստեղծի գործընկերների և հաճախորդների համար: Նման Խմբի անդամ դառնալը կամրապնդի գործող թղթակից բանկերի հետ համագործակցությունը, ինչպես նաև հնարավորություն կընձեռի ընդլայնել թղթակցային հաշիվների ցանկը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Ապառիկը տեղում»-ից դեպի «Ապառիկը քո սմարթֆոնում»
Բավական  է միայն վաճառակետում  հայտնել ապառիկ տարբերակով գնում կատարելու  ցանկության մասին, և հետագա ողջ գործընթացը կիրականացվի մի քանի պարզ քայլով...
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը կես միլիոն դոլարի պարտատոմսեր է գնել «Արդշինբանկից». «Հետք»
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով է ներկայացրել 2023թ․ գույքի և եկամուտների տարեկան հայտարարագիր, ինչից պարզ...
ՎՏԲ-Հայաստան Բանկը վերաբացել է Նոր Նորքի մասնաճյուղը (ֆոտո)
Վերանորոգված մասնաճյուղում հաճախորդներին հասանելի են հաշվարկադրամարկղային ծառայություններ, վարկային և խնայողական պրոդուկտներ և վճարային քարտեր...
Երազանքիդ ղեկին Ամիօ-ի հետ. մասնակցում ենք տարվա ամենամեծ և ամենաթեժ ավտոմոբիլային միջոցառմանը
Ամիօ բանկը նույնպես մասնակցելու է միջոցառմանը, որտեղ ներկայանալու է ավտովարկավորման բացառիկ առաջարկով...
Յունիբանկի երկու Visa քարտապաններ կմեկնեն Փարիզ՝ Օլիմպիական խաղերը դիտելու (ֆոտո)
Ամենալավագույն բանկերից մեկն է Հայաստանում՝ իր առաջարկներով, սպասարկման որակով...
Ֆասթ Բանկի աջակցությամբ կայացել է «Լա Բոհեմ» և «Շերբուրգյան հովանոցներ» բալետային ներկայացումների առաջնախաղը
«Լա Բոհեմ»-ն Ազնավուրի կերպարի, անցած կյանքի և զգացմունքների այլաբանական արտապատկերումն էր...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ