News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 21
Տեսնել լրահոսը

Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի ուղերձը՝ Արցախյան շարժման 36-ամյակի կապակցությամբ․

«36 տարի առաջ Արցախը ոտքի ելավ՝ պաշտպանելու իր ինքնորոշման իրավունքը: Մի ողջ ժողովրդի համառ պայքարի հիմքում ընկած էր միակամության արժեքի գիտակցումը, և յուրաքանչյուր ոք խորապես հասկանում էր անհատական ներդրումի կարևորությունը:

Ցավոք, հաղթանակով ամրագրված խաղաղ օրերը տարիներ անց կրկին խաթարվեցին. պատերազմ, շրջափակում և հայաթափում: Արցախի ժողովուրդը ևս մեկ անգամ ապացուցեց, որ հայրենիքը վեր է ամեն ինչից, երբ շրջափակման օրերին կրելով բազմաթիվ զրկանքներ, այնուամենայնիվ, չհանձնվեց և շարունակեց   կառչած մնալ իր հողին: Դա էլ իր հերթին յուրօրինակ պայքարի դրսևորում էր:

Այսօր, չնայած ցավալի հանգամանքներին, կարող ենք համարել, որ կայացել է «Միացում»-ը: Այժմ արցախաբնակ ու հայաստանաբնակ մեր քույրերն ու եղբայրները միաձուլված են Մայր Հայաստանում: Շատ կարևոր է իմաստուն և արդյունավետ կերպով օգտագործել այս հանգամանքը` ոգեշնչվելով մեր նախնիների օրինակով: Այն կարող է դառնալ ազգային վերածննդի վճռորոշ նախապայման:

Սիրելիներ, այս նշանակալից օրը մեր աղոթքն ու մաղթանքն է, որ Տերը իմաստություն և արթնություն տա բոլորիս մտքերին, որպեսզի ամեն մի հայ իր անձնական խնդիրներին զուգահեռ՝ կարևորություն տա նաև ազգային խնդիրներին` գիտակցելով վերջինիս վեհ գաղափարը»:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Երևանում ձևավորվել է Արցախի թեմի գրասենյակը
Հունիսի 19-ին հայրենակիցների հետ հանդիպման ժամանակ Հայ առաքելական...
Արցախի թեմի առաջնորդը հորդորել է լինել միասնական ու անկոտրում
Հանդիպմանը ելույթ է ունեցել նաև Արցախի թեմի թեմական խորհրդի ատենապետ տիար Լեռնիկ Հովհաննիսյանն ու...
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Կ․ Պոլսի Հայոց Պատրիարքության ուխտավորներին
Հունիսի 19-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց ուխտավորաբար…
Վեհափառն ասել է՝ քո անձնական որոշումն է, Եկեղեցին ներգրավված չէ այս գործընթացներին. Բագրատ Սրբազան
Երբ ժողովուրդը ցանկանա և Վեհափառը օրհնի: Այդ ժամից հետո Վեհափառ...
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Հարավային Կորեայի Մեթոդիստ եկեղեցու անդամներին
Հունիսի 18-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն...
Գարեգին Բ-ն ընդունել է «Սոս Արևելքի քրիստոնյաներ» կազմակերպության պատվիրակությանը
Զրույցի ընթացքում Նորին Սրբությունը գոհունակությամբ անդրադարձավ Սուրբ...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ