News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 21
Տեսնել լրահոսը


Ռուս-հայկական հարաբերությունները ճգնաժամի մեջ են, պատճառը ոչ միայն և, գուցե, ոչ այնքան Երևանի դիրքորոշման մեջ է, որը փոխվեց 2018 թվականի հեղափոխությունից հետո։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը։

Նա նշել է, որ Ռուսաստանի ազդեցությունը Հայաստանում 2018 թվականից հետո սկզբում մեծացել էր, սակայն այժմ նվազում է։

«Բավական հին իրավիճակ է. հայ-ռուսական հարաբերություններում ճգնաժամերը միշտ էլ ծագել են՝ հայ-ռուսական հարաբերությունների հենց սկզբից։ Կարելի է հիշել Ադրբեջանին զենք վաճառելը, 2013 թվականի պատմությունը՝ միջազգային պայմանագրերի, կազմակերպությունների և այլնի առնչությամբ Հայաստանի վարքագծի կտրուկ փոփոխություններով հանդերձ։ Պարզապես այդ ամենն այն ժամանակ ավելի քիչ էր հայտնվում մամուլում։ Թե՛ Ռուսաստանը, թե՛ Հայաստանն այս առումով տարբեր էին, ամեն ինչ որոշվում էր փակ սենյակներում։ Հիմա, ելնելով Հայաստանի ներկայիս քաղաքական վերնախավի առանձնահատկություններից, շատ բաներ, որոնք նախկինում տեղի էին ունենում փակ դռների հետևում, տեղի են ունենում բաց։

Սա, սակայն, լրջորեն չի փոխում իրավիճակը։ Իրավիճակը փոխում է ռուս-ուկրաինական պատերազմը և այն, որ այս պատերազմի արդյունքում ռուսական արտաքին քաղաքականության որոշ կառույցներ և գործիքներ պարզապես դադարում են գործել։ Օրինակ՝ ՀԱՊԿ-ը։

ՀԱՊԿ-ի ներսում հարաբերությունները բարդանում են ոչ միայն Հայաստանի գործողությունների պատճառով, թեև դրանք կան»,- ընդգծել է փորձագետը՝ հիշեցնելով ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Խաչատուրովի դատավարությունը։

Նրա կարծիքով՝ Ռուսաստանը ո՛չ հնարավորություն ունի, ո՛չ էլ ցանկություն լրջորեն  ներգրավվելու հարավկովկասյան հարցերում։

«Հայաստանը փորձում է ինչ-որ կերպ դա փոխարինել այլ գործընկերներով։ Միևնույն ժամանակ, Երևանում այնքան էլ լավ չեն պատկերացնում, թե ինչպես է աշխատում Եվրամիությունը»,- նշել է Իսկանդարյանը։

Նրա խոսքով՝ ստեղծված իրավիճակն Ուկրաինայի շուրջ տեղի ունեցող գործընթացների հետեւանք է։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ռուսաստանը Խարկովին մոտենալու նպատակ չունի. Ռուսական զորքերը դուրս մղելու փորձերը թանկ կարժենան. Պուտին
Միաժամանակ, նա նշել է, որ ուկրաինական զինված ուժերի՝ ամեն գնով ռուսական զորքերը մերխարկովյան տարածքից դուրս մղելու փորձերը թանկ կարժենան թշնամուն...
ՌԴ-ն և Բելառուսն Ուկրաինայի հետ սահմանի մոտ մեկ տասնյակից ավելի օդանավակայաններ են կառուցել՝ ռումբեր արձակելու համար
Քննիչներն ուկրաինական սահմանից 100 կմ հեռավորության վրա հայտնաբերել են առնվազն ութ ռուսական ավիաբազա...
ԱՄՆ-ը ՀՕՊ Patriot համակարգեր կմատակարարի միայն Ուկրաինա՝ նրա երկինքը «փակելու» համար
ԱՄՆ-ը ՀՕՊ Patriot համակարգեր կմատակարարի միայն Ուկրաինա...
«Կալաշնիկով» գործարանի աշխատողներին ստիպել են աշխատել օրական 12 ժամ պաշտպանական պատվերը չկատարելու պատճառով
Արտաժամյա աշխատանք «Կալաշնիկով» գործարանում...
Ազովում երրորդ օրն է՝ չեն կարողանում մարել նավթի պահեստում բռնկված հրդեհը
Նրա խոսքով, վերջին երեք օրվա ընթացքում հրդեհի մարմանը մասնակցել է ԱԻՆ և ԱԻ կանխարգելման և արձագանքման վարչության 200 աշխատակից...
ԱՄՆ-ը կկանգնեցնի Patriot-ի բոլոր պատվերները, որպեսզի ՀՕՊ միջոցներով ապահովի Ուկրաինային. FT
ԱՄՆ-ը կփորձի ՀՕՊ միջոցներով ապահովել Ուկրաինային...
Ամենաշատ