ՔՊ գրասենյակի մոտ հայտնաբերված պայթուցիկ սարք չի եղել, այլ՝ «մուլյաժ»։ Այն իրենից վտանգ չի ներկայացնում։ Այս մասին հայտնել է ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանը։

«Այն փորձել ենք վնասազերծել, սակայն իրենից բան չի ներկայացնում»,- նշել է նա։

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ այսսօր՝ ժամը 13:40-ի սահմաններում, ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Գյուլբենկյան 30/3 շենքի բակում ռումբ է դրված և այն պայթելու է։ Նշված հասցեում է տեղակայված «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրասենյակը։

Ժամանել էին նաև հրշեջ-փրկարարական և սակրավորական ջոկատներ: Մի ամբողջ բարձրահարկ շենքերի տարածքները սահմանազատվել էին:

Արաբկիրում կասկածելի պայթուցիկի ահազանգ է ստացվել. Սակրավորներ են ժամանել. Այստեղ է ՀՀ ոստիկանապետը