News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 21
Տեսնել լրահոսը

Կառավարությունն իր այսօրվա՝ մարտի 7-ի  նիստում հավանություն տվեց «ՀՀ ՆԳՆ-ի և ԵՄ-ի իրավապահ ոլորտում համագործակցության գործակալության միջև փոխգործակցության մասին» համաձայնագրին:

Որոշման հիմնավորման մեջ նշվում է. «2021թ. սեպտեմբերի 28-ին Եվրոպոլի գործադիր տնօրենի և ՀՀ ոստիկանության պետի կողմից ստորագրվել է «ՀՀ իրավապահ մարմինների և ԵՄ իրավապահ ոլորտում համագործակցության գործակալության միջև համագործակցության հաստատման վերաբերյալ» աշխատանքային համաձայնագիրը, որը նպատակ ունի ընդլայնել համագործակցությունը անդրազգային հանցավորության դեմ պայքարում, մասնավորապես`  թմրանյութերի ապօրինի շրջանառության, միգրանտների մաքսանենգության, կիբերհանցավորության, ակտիվների վերականգնման, փողերի լվացման, մարդկանց թրաֆիքինգի և այլ ոլորտներում:

Վերոնշյալ աշխատանքային համաձայնագրի շրջանակներում Եվրոպոլի գործադիր տնօրենի և ՀՀ ներքին գործերի նախարարի կողմից ստորագրվել է «Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության և Եվրոպական միության իրավապահ ոլորտում համագործակցության գործակալության միջև» Փոխգործակցության մասին համաձայնագիրը, որը հնարավորություն կընձեռի Եվրոպոլում ունենալ կապի սպա, ում միջոցով անմիաջական կապ կհաստատվի ինչպես Եվրոպոլի, այնպես էլ ԵՄ անդամ երկրների Եվրոպոլ գործուղված կապի սպաների հետ:

Արդյունքում կապահովվի տեղեկատվության արագ և անվտանգ փոխանակումը, ինչպես նաև Եվրոպոլի և վերջինիս հետ համագործակցող երկրների իրավապահ մարմինների հետ համագործակցության խորացումը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԵՄ-ը համաձայնեցրել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 14-րդ փաթեթը
Պատժամիջոցների նոր փաթեթ Ռուսաստանի դեմ...
Հայաստանը ԵՄ բյուջեից 3 մլն եվրո աջակցություն կստանա՝ «Բարեփոխումների և ՀԸԳՀ իրականացման գործիք» համաձայնագրով
Գործողությունը ֆինանսավորվում է ԵՄ բյուջեից՝ 3 մլն եվրո ընդհանուր արժողությամբ...
Եվրամիության 2025 թվականի բյուջեում նախատեսվում է ավելի քան 15 միլիարդ եվրոյի օգնություն Կիևին
Եվրահանձնաժողովի առաջարկած Եվրամիության 2025 թվականի բյուջեն կազմում է 199,7 միլիարդ եվրո...
«Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի ընդունումը սառեցրել է Վրաստանի ինտեգրումը ԵՄ-ին. Վրաստանում ԵՄ դեսպան
ԵՄ-ն հաջորդ շաբաթ կքննարկի արդյունքները...
Արայիկ Հարությունյանը և ԵՄ պատվիրակության ղեկավարը քննարկել են ՀՀ-ԵՄ համագործակցությանը վերաբերող հարցեր
Զրուցակիցները քննարկել են Հայաստան-ԵՄ համագործակցության օրակարգային մի...
ԵՄ-ն ընդունեց օրենք, ըստ որի ցամաքի և ծովի 20%-ը կվերականգնվի մինչև 2030 թվականը
Այսօրվա որոշումը բնության հաղթանակն է։ Երբ վտանգված է ապագա սերունդների առողջ և երջանիկ կյանքը, համարձակ որոշումներ են պետք...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ