News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Հանրային ռադիոյի տնօրեն Գարեգին Խումարյանը կմասնակցի ընկերության ղեկավարի պաշտոնի հայտարարվելիք մրցույթում։ Այս մասին նա հայտնել է ֆեյսբուքյան իր էջում՝ տեղեկացնելով՝ աշխատակիցների ճնշող մեծամասնությունը կողմ է արտահայտվել, որ նա առաջադրի իր թեկնածությունն ու հաղթելու պարագայում առաջիկա 5 տարին շարունակի ղեկավարել Հանրային ռադիոընկերությունը։

«Հայաստանի Հանրային Ռադիոընկերության փառապանծ կոլեկտիվն է: Այնքան շատ ենք, որ Ընկերության շենքի դահլիճներից, ստուդիաներից, փորձասրահներից և ոչ մեկում չենք տեղավորվում և ստիպված շենքից դուրս ենք դահլիճ վերցրել:

Մի ամսից պայմանագիրս ավարտվում է, ու, թեև մամուլի մեր գործընկերներին մի քանի անգամ առիթ ունեցել եմ ասելու, որ կուզեի մնալ, անկեղծ ասած, ապագաս ինձ համար փոքր-ինչ մշուշոտ էր: Հատկապես վերջին շրջանում հաճախ եմ լսում «բա հետո ի՞նչ ես անելու» հարցը:

Այսօր այդ հարցի պատասխանը վերջնականապես և անտարընթերցելիորեն ստացել եմ գործընկերներիցս: Փակ գաղտնի քվեարկությամբ «փրայմերիզի» պես մի բան էինք արել, որի ընթացքում ընկերության աշխատակիցների 99,3%-ն ասել է «պիտի մասնակցես և հաղթես» հաջորդ 5 տարին այստեղ աշխատելու համար շուտով հայտարարվելիք մրցույթում:

Ձայների հաշվարկը Ընկերության ամենաջահել աշխատակիցներն էին անում: Հարցնում եմ՝ գործընկերներ, հաշվապահությունից մարդ կա՝ էրեխեքին օգնի տոկոս հաշվեն: Պատասխանում են՝ ոնց որ թե կարիք չկա: Երկու ձայն կա միայն «դեմ»:

Եվ այսպես՝ Ընկերությունում շուրջ 340 մարդ է աշխատում: Քվեարկությանը մասնակցել է 297-ը` աշխատակիցների 87%-ը: Թեև ժողովը ժամը վեցից հետո էինք արել, ռադիոն շուրջօրյա ռեժիմով է աշխատում, ու մարդկանց մի մասը պիտի տեղերում մնար: Վերջը՝ ստացել եմ 295 ձայն:

Պիտի շատ անկեղծ ասեմ. ներքին որոշում ունեի ութսուն տոկոսից ցածր աջակցություն ստանալու դեպքում նույնիսկ չփորձել ու գնալ նոր աշխատանք փնտրելու: Այն էլ 99,3:

Էլի շատ անկեղծ՝ այնպես չի, որ ես չեմ ուզում, և գործընկերներիս սրտով եմ գնում: Ընդհակառակը՝ Հայաստանի Հանրային Ռադիոընկերության ղեկավարի աշխատանքից ավելի լավ աշխատանք այս աշխարհում չկա: Կարյերայի առումով չկա որևէ բան, որ ավելի շատ կուզեի անել, քան այս Ընկերությունը ևս 5 տարի ղեկավարելը:

Ռադիոյի սիրելի մարդիկ, շնորհակալ եմ, որ այն եք՝ ինչ եք: Երբեք չփոխվեք: Երջանիկ եմ, որ ձեզանից մեկն եմ:

Սույնով պաշտոնապես հայտարարում եմ Հայաստանի Հանրային Ռադիոընկերության գործադիր տնօրենի շուտով հայտարարվելիք մրցույթին մասնկացնելու, այդ մրցույթում հաղթելու և Ընկերությունը ևս 5 տարի ղեկավարելու անբեկանի վճռականությանս մասին»,- գրել է նա:

Շատ հեշտ է ոչինչ չանել, հետո ասել՝ ցլերն ուժեղ են. Հանրային ռադիոյի տնօրենը՝ Փաշինյանի մասին

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մահացել է լրագրող և խմբագիր Հայկ Ջանփոլադյանը
Նա հիմնել և դարձել է «Հայաստանը մեկ շաբաթում» լրատվական գործակալության գլխավոր խմբագիրը, ինչպես նաև աշխատել է «Ռեգնում» լրատվական գործակալությունում...
Թուրքիայում ոստիկանները 9 քուրդ լրագրող են ձերբակալել
Անկարայում, Ստամբուլում եւ Ուրֆայում...
Կառավարության որոշումն ամոթալի է, անթույլատրելի և աննախադեպ․ ՀԺՄ
Այս տարվա հունվարի 28-ին՝ Հայկական բանակի կազմավորման տոնի առիթով, կոպտորեն արգելվել էր լրագրողների մուտքը Եռաբլուր զինվորական պանթեոն...
Անահիտ Մանասյանն առանձին հանդիպումներ է ունեցել լրագրողներ Հռիփսիմե Ջեբեջյանի և Գայանե Զարգարյանի հետ
Լրագրողները Պաշտպանին ներկայացրել են իրենց մասնագիտական գործունեությամբ պայմանավորված` վերջին շրջանում հանդիպող խնդիրները...
Ալեքսեյ և Յուլիա Նավալնիներն արժանացել են «Լրատվամիջոցների ազատության մրցանակին»
Նա ընդգծել է, որ Կրեմլը հանդես կգա գրաքննության, ապատեղեկատվության և ստի նոր գործիքներով...
Պահանջում ենք Խաչատուր Սուքիասյանից՝ ներողություն խնդրել լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանից և «Առավոտ»-ից. Հայտարարություն
Ապրիլի 16-ին Ազգային ժողովում «Առավոտ» օրաթերթի և «aravot.am» կայքի թղթակից Հռիփսիմե Ջեբեջյանը մի քանի հարցի…
Ամենաշատ