News
Լրահոս
News
Ուրբաթ
Հունիս 21
Տեսնել լրահոսը

Եվրահանձնաժողովը (ԵՀ) 500 միլիոն եվրո է հատկացրել եվրոպական պաշտպանական արդյունաբերության կողմից զինամթերքի արտադրությանը։ Այս մասին հայտնում է ԵՀ մամուլի ծառայությունը։

«Այսօր Եվրահանձնաժողովը հատկացրել է 500 միլիոն եվրո, որը նախատեսված է Զինամթերքի արտադրության աջակցության մասին ակտով։ Դա թույլ կտա եվրոպական պաշտպանական արդյունաբերությանը մինչև 2025 թվականի վերջը մեծացնել զինամթերքի արտադրության իր հզորությունը մինչև տարեկան 2 միլիոն փամփուշտ»,- ասված է ԵՀ-ի հայտարարության մեջ։

Բացի այդ, Եվրահանձնաժողովը սկսել է «աշխատանքային ծրագիր՝ միասնական գնումների միջոցով եվրոպական պաշտպանական արդյունաբերության ամրապնդման համար և Եվրոպական պաշտպանության հիմնադրամի չորրորդ տարեկան աշխատանքային ծրագիրը»: «Այս ծրագրերի ընդհանուր բյուջեն կազմում է գրեթե 2 միլիարդ եվրո:

Եվրոպական պաշտպանական տեխնոլոգիաների և արդյունաբերական բազայի ամրապնդմանն ուղղված այսօրվա քայլերը ձեռնարկվում են առաջին Եվրոպական պաշտպանական արդյունաբերական ռազմավարության և դրա հետ կապված Եվրոպական պաշտպանական արդյունաբերության ծրագրի ընդունումից հետո», հավելել են Եվրահանձնաժողովում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ռուսաստանը Խարկովին մոտենալու նպատակ չունի. Ռուսական զորքերը դուրս մղելու փորձերը թանկ կարժենան. Պուտին
Միաժամանակ, նա նշել է, որ ուկրաինական զինված ուժերի՝ ամեն գնով ռուսական զորքերը մերխարկովյան տարածքից դուրս մղելու փորձերը թանկ կարժենան թշնամուն...
ՌԴ-ն և Բելառուսն Ուկրաինայի հետ սահմանի մոտ մեկ տասնյակից ավելի օդանավակայաններ են կառուցել՝ ռումբեր արձակելու համար
Քննիչներն ուկրաինական սահմանից 100 կմ հեռավորության վրա հայտնաբերել են առնվազն ութ ռուսական ավիաբազա...
ԱՄՆ-ը ՀՕՊ Patriot համակարգեր կմատակարարի միայն Ուկրաինա՝ նրա երկինքը «փակելու» համար
ԱՄՆ-ը ՀՕՊ Patriot համակարգեր կմատակարարի միայն Ուկրաինա...
«Կալաշնիկով» գործարանի աշխատողներին ստիպել են աշխատել օրական 12 ժամ պաշտպանական պատվերը չկատարելու պատճառով
Արտաժամյա աշխատանք «Կալաշնիկով» գործարանում...
Ազովում երրորդ օրն է՝ չեն կարողանում մարել նավթի պահեստում բռնկված հրդեհը
Նրա խոսքով, վերջին երեք օրվա ընթացքում հրդեհի մարմանը մասնակցել է ԱԻՆ և ԱԻ կանխարգելման և արձագանքման վարչության 200 աշխատակից...
ԱՄՆ-ը կկանգնեցնի Patriot-ի բոլոր պատվերները, որպեսզի ՀՕՊ միջոցներով ապահովի Ուկրաինային. FT
ԱՄՆ-ը կփորձի ՀՕՊ միջոցներով ապահովել Ուկրաինային...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ