News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Վերականգնման եվրոպական հիմնադրամը (Next Generation EU) նշել է, որ համավարակից եւ Ուկրաինայում հակամարտությունից հետո Եվրամիության տնտեսական պատկերը փոխվել է։ Այս մասին հայտնել է էկոնոմիկայի հարցերի եվրահանձնակատար Պաոլո Ջենտիլոնին։

«2023թ. [տնտեսության] աճը թույլ էր, 22 երկրներում այն բացասական էր, իսկ այժմ մենք գտնվում ենք թույլ աճի պայմաններում,- նշել է նա EL PAÍS թերթի հարցազրույցում։- Բայց ես հոռետես չեմ։ «Next Generation EU հիմնադրամը եւ պատերազմն Ուկրաինայում փոխել են Եվրոպայի [տնտեսական] աճի պատկերը. ներկայում դժվարություններ են կրում Հյուսիսային Եվրոպայի, Մերձբալթիկայի եւ Կենտրոնական Եվրոպայի երկրները, այսինքն՝ Գերմանիան եւ Ավստրիան,- ավելացրել է նա։- Ավելի մեծ աճ ունեն արեւելքի եւ հարավի երկրները, հատկապես Իսպանիան, Պորտուգալիան եւ Հունաստանը, իսկ Իտալիան եւ Ֆրանսիան լավ են «պահպանվում»։ Սա աճի ավանդական պատկեր չէ»։

Ջենտիլոնիի խոսքով՝ Գերմանիայի տնտեսական հաջողության որոշ հիմքեր հարցականի տակ են հայտնվել։ Նա կարծիք է հայտնել, որ իրավիճակն Իսպանիայում ավելի լավ է, քան ԵՄ այլ երկրներում։

Եվրահանձնակատարի կարծիքով՝ Եվրախորհրդարանի ամռանը նախատեսված ընտրությունները «սթրես-թեստ կդառնան, որովհետեւ որոշ երկրներում կարող է տեղի ունենալ հակաեվրոպական ուժերի վերելք, որոնք անկայունության իրական վտանգ են ներկայացնում»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՌԴ-ն և Բելառուսն Ուկրաինայի հետ սահմանի մոտ մեկ տասնյակից ավելի օդանավակայաններ են կառուցել՝ ռումբեր արձակելու համար
Քննիչներն ուկրաինական սահմանից 100 կմ հեռավորության վրա հայտնաբերել են առնվազն ութ ռուսական ավիաբազա...
ԱՄՆ-ը ՀՕՊ Patriot համակարգեր կմատակարարի միայն Ուկրաինա՝ նրա երկինքը «փակելու» համար
ԱՄՆ-ը ՀՕՊ Patriot համակարգեր կմատակարարի միայն Ուկրաինա...
«Կալաշնիկով» գործարանի աշխատողներին ստիպել են աշխատել օրական 12 ժամ պաշտպանական պատվերը չկատարելու պատճառով
Արտաժամյա աշխատանք «Կալաշնիկով» գործարանում...
Ազովում երրորդ օրն է՝ չեն կարողանում մարել նավթի պահեստում բռնկված հրդեհը
Նրա խոսքով, վերջին երեք օրվա ընթացքում հրդեհի մարմանը մասնակցել է ԱԻՆ և ԱԻ կանխարգելման և արձագանքման վարչության 200 աշխատակից...
ԱՄՆ-ը կկանգնեցնի Patriot-ի բոլոր պատվերները, որպեսզի ՀՕՊ միջոցներով ապահովի Ուկրաինային. FT
ԱՄՆ-ը կփորձի ՀՕՊ միջոցներով ապահովել Ուկրաինային...
Լիտվան Ուկրաինային կհանձնի ավելի քան 4 մլն եվրո արժողությամբ էլեկտրասարքավորումներ
Լիտվան Ուկրաինային կփոխանցի էլեկտրասարքավորումներ...
Ամենաշատ