News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Հայաստանում անհրաժեշտ է արգելել արտասահմանում կազմակերպված ինտերնետ տոտալիզատորներին մասնակցելու հնարավորությունը։ Այս մասին Ազգային ժողովում, «Մոլախաղերի, ինտերնետ տոտալիզատորների եւ խաղատների մասին» օրենքում եւ կից օրենքներում երկրորդ եւ վերջնական ընթերցմամբ օրինագծերի փաթեթի քննարկման ժամանակ, մարտի 19-ին ասել է ֆինանսների փոխնախարար Ավագ Ավանեսյանը։

Փոխնախարարը նշել է, որ անհրաժեշտ է արգելել այդ խաղերի գովազդը Հայաստանի Հանրապետության տարածքում եւ երկրի ամբողջ տարածքում հասանելի ինտերնետ-դոմենում։ Դեպքերն ու արգելման կարգը որոշելու է կառավարությունը։

Սահմանափակումները կվերաբերեն այն կազմակերպություններին, որոնք չունեն երկրի օրենսդրությամբ սահմանված համապատասխան արտոնագիր։

Նախագծի համաձայն՝ արտասահմանյան երկրներում եւ կազմակերպություններում կազմակերպված մոլախաղերի կայքերը, որոնք համապատասխան արտոնագիր չունեն, կփակվեն ընդհանուր օգտագործման էլեկտրոնային կապի ցանցի օպերատորների կողմից, որոնք ծառայություններ են մատուցում ինտերնետում, այն կարգով եւ ժամկետներում, որոնք կսահմանի ՀՀ կառավարությունը  կայքերի ցուցակի հիման վրա, որոնք ենթակա են փակման լիազոր մարմնի (Հատուկ հանձնաժողովի) կողմից։

Այս պահանջների խախտման դեպքում ինտերնետ հասանելիության ծառայություններ մատուցող օպերատորները, Վարչական իրավախախտումների օրենսգրքի շրջանակում, պատասխանատվություն կկրեն։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայաստանում մայիսի 1-ից կգործի փաթեթավորված խմելու ջրի պարտադիր դրոշմավորման պահանջը
Մայիսի 1-ից սկսած ներկայացված հայտերի հիման վրա ստացված դրոշմապիտակների վերաբերյալ ակցիզային դրոշմանիշերի և (կամ) դրոշմապիտակների վերագրման, հաշվառման (NOVEL) էլեկտրոնային համակարգի…
Դոլարն ու եվրոն արժեզրկվել են
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 26-ին, կազմել է...
Նախատեսվում է բարեփոխել մաքսային մարմինների կողմից գործառնությունների համար պետական տուրքի գանձման համակարգը
Առաջարկվում է նոր խմբագրմամբ շարադրել «Պետական տուրքի մասին» օրենքով...
Անապահովության գնահատման նոր համակարգով մինչև 2026-ը 20%-ով կկրճատվի նպաստառու ընտանիքների թիվը.Մկրտչյանը՝ ՀՀ նախագահին
Հանրապետության նախագահը շնորհակալություն է հայտնել նախարարին հետևողական աշխատանքի համար և շեշտել իր պատրաստակամությունը...
Նոր կարգավորումներ` խաղային գործունեությամբ զբաղվող կազմակերպիչների հարկային պարտավորությունների կատարման համար
Վերոնշյալ օրենքների համաձայն` վիճակախաղերի, ինչպես նաև շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի ու խաղատների կազմակերպման լիցենզիա ունեցող...
Քաղաքաշինության կոմիտեում քննարկվել են խնդրահարույց նախագծեր, որ վերաբերել են շենքերի հարկայնության փոփոխությանը
Կայացել է Քաղաքաշինության կոմիտեի գիտատեխնիկական խորհրդի համալրված կազմով առաջին նիստը…
Ամենաշատ