«Քանի դեռ ռուսաստանցիները միջոցներ են հավաքագրում ռազմաճակատի համար, «ոչ բարեկամական» երկրների քաղաքացիներ Արմեն Սարգսյանն ու Ավագումյան ընտանիքը (S8 Capital և «Ավիլոն») ՌԴ արդյունաբերության և առևտրի նախարարության քողի տակ Ուկրաինայից ավտոմեքենաներ ներկրելու խոշորագույն արդյունաբերական մենաշնորհ են ստեղծում»,- գրում է «Կոմպրոմատ գրուպ» թելեգրամյան ալիքը։
Աղբյուրը նշում է, որ արդեն որերորդ ամիսն է՝ ֆինանսական վերլուծաբանների ուշադրությունը կենտրոնացած է «Արտ-ֆինանս» կառույցի վրա: 2023-ի մայիսին «Volkswagen» կոնցեռնն այս ընկերությանն է վաճառել իր ռուսաստանյան բիզնեսը, իսկ 2024-ի հունվարին «Hyundai Motors»-ը հայտարարել է, որ Պետերբուրգում իր ակտիվները վաճառել է խորհրդանշական 10 հազար ռուբլով: Ռուսաստանը լքող յուրաքանչյուր վաճառող հայտարարել է, որ գործարքները վերահսկում է ավտոմիջնորդ «Ավիլոն»-ը, որի թիկունքում Ավագումյանների ընտանիքն է, իսկ «Արտ-ֆինանս»-ը սոսկ քողարկում է:
Թելեգրամյան ալիքը նշում է, որ այժմ ավտոդիլերի դիրքերը փոքր-ինչ թուլացել են՝ նրանց կիսահանցավոր սխեմաներն իշխանության բարձր մակարդակի պաշտպանության չեն արժանացել, և հայ գործարարները ստիպված օգնություն են փնտրել իրենց գործընկեր հայրենակիցների շրջանում: Ամենահուսալին Արմեն Սարգսյանն է դուրս եկել, որի հետ Կարեն Ավագումյանը նախկինում համատեղ վիճակախաղի տոմսերի բիզնես է ծավալել, և որն արդյունքում ամբողջովին անցել է Արմեն Մերուժանովիչի տնօրինմանը:
«Այսպիսով, Սարգսյանն ու Ավագումյանը փորձել են «իրենցով անել» Մոսկվայի ավտոլիզինգի շուկան: Խոսքը Next.Car նախագծի մասին է: Այն, ի վերջո, վերակազմավորվել է կարշերինգային հարթակի, որը կառավարում է «Ավիլոն»-ի թիմը, իսկ «S8 Capital»-ի ղեկավարն այդ ընթացքում ձեռք է բերել այսպես կոչված «Հարավային լանդրոմատը»։ Կիրառելով Ավագումյանների լոգիստիկան, որը ձևակերպվել է որպես Ուկրաինայից ավտոմեքենանարի մատակարարում, «վիճակախաղերի արքան» կարողացել է օրինականացնել և կանխիկացնել հարյուր միլիոնավոր դոլլարներ, «Ստոլոտոյի»՝ սահմանամերձ շրջաններում կամ հենց Ուկրաինայում բնակվող դրածո «շահողների» միջոցով:
Ուկրաինացիների հետ կապերի համար Ավագումյանների նկատմամբ դժգոհություն է եղել, իսկ Սարգսյանը զարմանալիորեն կարողացել է դրանից խուսափել, գրում է թելեգրամյան ալիքը:
Ռազմական հատուկ գործողության մեկնարկից ի վեր ավտոմոբիլային շուկան սկսել է փոխվել: Արդյունաբերության և առևտրի նախարարությունն ակտիվացրել է «ձեռնասուն» գործարարների որոնումները. վերջիններիս պետք է բաժին հասնեին ՌԴ-ն լքող ընկերությունների բաժնետոմսերը: Գերատեսչության «ձեռքն են ընկել» S8-ն ու «Ավիլոն»-ը: Այսպես, Սարգսյանի հոլդինգը դարձել է մեծությամբ երկրորդ անվադող արտադրողը Ռուսաստանում: Միաժամանակ, նրա տրամադրության տակ են անցել նաև ՌԴ-ն լքած «BOSCH»-ի ավտոպահեստամասերի գործարանները: «Ավիլոն»-ն այդ ընթացքում նույն գերատեսչության հովանավորությամբ գնել է «Volkswagen»-ն ու դարձել չինական ավտոմեքենաների ամենաառաջնային մատակարարներից մեկը: Ամեն անգամ գործարքներն ուղեկցվել են պայմանագրերում անհամապատասխանություններով. գումարների տարբերությունը կազմել է մինչև 250 միլիոն եվրո, որի մի մասը, ըստ պայմանավորվածության, պետք է ուղղվեր Ուկրաինայի զինված ուժերի հովանավորմանը:
Մնում է հետևել, թե Արդյունաբերության և առևտրի նախարարությունն արդյունաբերական բաժնետոմսերով դեռ ինչքան կսնուցի Սարգսյան-Ավագումյանների կառույցները, որպեսզի վերջինները ֆինանսավորեն Ուկրաինայի զինված ուժերին»,- եզրափակում է տելեգրամյան ալիքը: